• Latest news

Արյան պաշարները բավարար են, բայց մենք մշտապես հորդորում ենք կամավորներին արյուն հանձնել. Անահիտ Ավանեսյան

14 սեպտեմբերի, 2022  18:54

Հայաստանի բոլոր բժշկական կենտրոնները համալրվել են դեղորայքով, անհրաժեշտ բժշկական պարագաներով, մասնագիտական թիմերով, շտապօգնության բրիգադներով, և այս պահին հավելյալ բաշխվածության  և  հավաքագրման անհրաժեշտություն չկա։  Այս մասին ԱԺ–ում կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ոչ միայն նյութատեխնիկական, դեղորայքային ապահովվածության հարցն է լուծված, այլ նաև մասնագիտական թիմերի լրացուցուցիչ աջակցությունը այս պահին էլ առկա է մարզերում», – ասաց նախարարը։

Նա նշեց, որ առոզջապահության համակարգը ամբողջությամբ բերվել է պատրաստվածության բարձր աստիճանի, և թե՛ տեղերում, մարզային բժշկական հաստատություններում, թե՛ Երևանում ապահովվում է վիրավորների ամբողջական բժշկական օգնությունը։

«Բոլոր վիրավորները ստանում են մարզային կենտրոններում  համապատասխան բուժօգնություն, այնուհետև մեր մասնագիտական թիմերի ցուցումներով տեղափոխվում են Երևանի բուժկենտրոններ՝ ստանալու ավելի նեղ մասնագիտական և բարձր տեխնոլոգիաներ պահանջող բժշկական օգնություն», – ասաց նա։

Անահիտ Ավանեսյանը  հավաստիացրեց, որ դոնորական արյան պաշարները բավարար են, անընդհատ համալրվում են։ «Բայց դա չի նշանակում, որ մենք ժամանակ առ ժամանակ չենք իրականացնում լրացուցիչ պաշարների համալրում։ Եվ այո, մենք մշտապես էլ հորդորում ենք մեր քաղաքացիներին, բոլոր կամավորներին ներկայանալ համապատասխան բժշկական կենտրոններ և արյուն հանձնել, որպեսզի մեր պաշարները անընդհատ համալրվեն», – նշեց նա։

Ըստ առողջապահության նախարարի, վիրավոր զինծառայողների սննդով ապահովելու հարցերը համակարգված են օրենքով և ամբողջ ծավալով իրկանացվում են պաշտպանության նախարարույթան հետ համատեղ։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է