• Latest news

Եվրոպական կարգավորողը համաձայն չէ ԱՄՆ նախագահի հետ. COVID-19-ի համավարակը չի ավարտվել

21 սեպտեմբերի, 2022  16:52

Դեղամիջոցների գծով Եվրամիության կարգավորող մարմնի պաշտոնական ներկայացուցիչը երեքշաբթի հայտարարել է, որ COVID-19-ի համավարակը չի ավարտվել, եւ որ պատվաստման նախատեսված արշավը տարածաշրջանում տարվա սառը եղանակին դրա դեմ պայքարի բանալին է, տեղեկացրել է Reuters-ը։

Դրանով իսկ ԵՄ-ի կարգավորողն անհամաձայնություն է հայտնել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի այն հայտարարության առնչությամբ, թե համավարակն ավարտվել է։

«Մենք Եվրոպայում նախկինի պես համավարակը համարում ենք շարունակվող, եւ կարեւոր է, որպեսզի անդամ պետությունները պատրաստվեն պատվաստանյութերի եւ հատկապես ադապտիվ պատվաստանյութերի ծավալմանը՝ Եվրոպայում հիվանդության հետագա տարածումը կանխելու համար»,- ասել է  Դեղամիջոցների եվրոպական գործակալության (ЕМА) գլխավոր բժիշկ Սթեֆեն Թիրստրուպը՝ խոսելով վիրուսի կոնկրետ շտամների դեմ ուղղված պատվաստանյութերի մասին։

Նրան խնդրել են մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունն այն մասին, թե համավարակն ավարտվել է։

«Ես չեմ կարող պատասխանել, թե ինչու է նախագահ Բայդենն այդպիսի եզրակացության եկել»,- ասել է Թիրստրուպը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ  համավարակը գլոբալ արտակարգ դրություն է, բայց դրա վերջը կարող է սարերի հետեւում չլինել, եթե երկրներն օգտագործեն իրենց տրամադրության տակ եղած գործիքները։

Լրատվամիջոցների համար ճեպազրույցի ժամանակ ЕМА-ի ներկայացուցիչները հաստատել են գործակալության գործադիր տնօրեն Էմեր Քուկի կոչը, որն արվել է անցած շաբաթ, այն մասին, որ մարդիկ Եվրոպայում պետք է օգտվեն COVID-19-ի դեմ ցանկացած պատվաստանյութից, որը հասանելի կլինի եւ խորհուրդ կտրվի առաջիկա ամիսներին։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է