Հայաստանում սեպտեմբերի 26-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով գրանցվել է վարակվելու 1431 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 442875-ի: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ շաբաթում կատարվել է 5523 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3210961 է:
Փաստացի այս պահին բուժվում է 2307 պացիենտ, նվազել է 707-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 430192 անձ` վերջին մեկ շաբաթում՝ 2133 անձ:
Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 մարդ. մահացածների թիվը 8683 է:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր