• Latest news

Հայաստանում սրտանոթային հիվանդություններով հիվանդների եւ երեխաների հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել

26 սեպտեմբերի, 2022  13:57

2022-ի առաջին 8 ամիսներին մենք 14476-ով ավելի քիչ զանգ ենք ստացել, քան 2021-ին։ Ընդհանուր առմամբ այս տարի ստացվել է 193431 կանչ։ Այս մասին սեպտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուի Ստեփանյանը։

Նախորդ տարիներին զանգերի աճը նա բացատրեց կորոնավիրուսային հիվանդության աճով։

Կորոնավիրուսի հետ կապված այս տարի անցած տարվա համեմատ 4228-ով ավելի քիչ կանչ է ստացվել։

«Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրենը հայտնեց, որ երեխաների կանչերի թիվն աճել է 4769-ով, իսկ այդպիսի կանչերի ընդհանուր թիվը կազմել է 16604։

«Հոսպիտալացված քաղաքացիների թիվն ավելացել է 7255-ով, երեխաների հոսպիտալացումներինը՝ 1406-ով։

Սրտանոթային հիվանդություններով քաղաքացիների թվի ավելի քան 16.4 հազարով աճ է գրանցվել։ Երկրորդ տեղում սուր շնչառական հիվանդություններով քաղաքացիների կանչերն են (անցած տարվա համեմատ 5711-ով ավել), երրորդում՝ վնասվածքներ ստացած քաղաքացիների կանչերը (անցած տարվա համեմատ՝ 1167-ով ավել)։

Օրական միջինում ստանում ենք 750 զանգ, որից 20-25 տոկոսը՝ անհետաձգելի։ Դա լուրջ ծանրաբեռնվածություն է։ Աշխատանքի ամենածանրաբեռնված ժամերը երեկոյան են»,- ընդգծեց Ստեփանյանը։

Նա վստահեցրեց, որ շտապօգնության ավտոմեքենաները տարիներ շարունակ ունեցել են բոլոր անհրաժեշտ դեղերն ու սարքավորումները։

«Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին ագրեսիայի ժամանակ կատարված աշխատանքներին, ապա աշխատանքները կազմակերպվել են նորմալ մակարդակով եւ տարվել Գորիսի եւ Վարդենիսի ուղղություններով»,- եզրափակեց Ստեփանյանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել