• Latest news

Շիզոֆրենիան մեծացնում է ծերության ժամանակ թուլամտության զարգացման ռիսկը

6 հոկտեմբերի, 2022  18:03

Շիզոֆրենիան մոտ 2,5 անգամ մեծացնում է ծերության ժամանակ թուլամտության զարգացման ռիսկը։ Այս մասին հայտնել է Լոնդոնի համալսարանական քոլեջը։ Աշխատանքը հրապարակվել է Psychological Medicine ամսագրում։ 

Հեղինակները վերլուծել են ինը տարբեր երկրներում 13 միլիոն կամավորների մասնակցությամբ անցկացված դիտարկումների արդյունքները եւ պարզել, որ շիզոֆրենիան դեմենցիայի զարգացման ամենակարեւոր ռիսկերից մեկն է: 

Հետազոտության մասնակիցների մի փոքր, բայց զգալի մասը տառապում էր շիզոֆրենիայով, ինչը գիտնականներին հնարավորություն է տվել ուսումնասիրելու, թե ինչպես են հոգեկան խանգարումները, ինչպես նաեւ որոշ այլ հիվանդություններ, ազդում ծերության ժամանակ դեմենցիայի զարգացման հավանականության վրա:  

Հոգեբանակ այլ խանգարումները նույնպես մեծացնում են դեմենցիայի զարգացման ռիսկը: Դրանց դեմ պայքարը, ըստ հետազոտողների, կնվազեցնի ծերունական դեմենցիայի դեպքերը համաշխարհային մակարդակով մոտ 40 տոկոսով։

 Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ աշխարհում տկարամտություն ունեցող 55 միլիոն մարդ կա։ Ամենատարածված պատճառներից մեկը Ալցհեյմերի հիվանդությունն է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է