• Latest news

Կարելի՞ է արդյոք  դեղերի արտադրությունը տեղափոխել տիեզերք

19 հոկտեմբերի, 2022  15:52

Ռուս գիտնականները ստեղծել են մաթեմատիկական մոդել, որը թույլ կտա դեղերի արտադրությունը տեղափոխել տիեզերք։ Պերմի ազգային պոլիտեխնիկական հետազոտական համալսարանի գիտնականների հետազոտությունը հրապարակվել է «Microgravity Science and Technology» ամսագրում։

Գիտնականները ֆիզիկական հավասարման միջոցով պարզել են, որ տատանումները (վիբրացիան) եւ տիեզերական ձգողականությունը (գրավիտացիան) ճնշում են միմյանց։ Այս բանաձեւի կիրառումը կօգնի բարելավել հատուկ սպիտակուցային բյուրեղների աճեցման պայմանները տիեզերակայաններում եւ հնարավոր կդարձնի դեղերի արտադրության տեղափոխումը միջազգային տիեզերակայան։

«Վիբրոգրավիտացիոն կոնվեկցիայի (ջերմափոխանակման տեսակ, որի դեպքում ներքին էներգիան հենց նյութի հոսքերով փոխանցվում է քառակուսի խոռոչում) հետազոտություն իրականացնելով՝  մենք հնարավորություն ենք ստացել վերահսկել հեղուկի հոսքի կառուցվածքըն եւ ուղղորդել նրա շարժումը քառակուսու ներսում։ Պարամետրերը կարելի է ընտրել այնպես, որպեսզի հեղուկի հոսքը խոռոչի ներսում գրեթե կանգ առնի։ Հետեւաբար, ոչինչ չի խանգարի սպիտակուցային բյուրեղների աճեցմանը»,- ասել է հետազոտողներից մեկը՝ Սերգեյ Պլոտնիկովը։

Ներկա պահին սպիտակուցային բյուրեղներն օգտագործում են նորագույն դեղամիջոցների պատրաստման համար, որոնք ուղղված են օնկոլոգիական հիվանդությունների, մկանային դիստրոֆիայի, եւ ոչ միայն դրանց դեմ պայքարին։ Բյուրեղներն աճում են հատուկ լուծույթներում, իսկ հեղուկը պետք է գտնվի փակ անոթում, հանգստի վիճակում։ Այս բյուրեղներն անհնար է աճեցնել Երկրի վրա՝ ձգողականության պատճառով։

Ինչ վերաբերում է միջազգային տիեզերակայանին, ապա  այն ունի փոքր ձգողական դաշտ եւ մշտական վիբրացիա, ինչպես նաեւ գտնվում է վակուումում, դա խանգարում է տատանումների ճիշտ ցրվելուն։ Մաթեմատիկական մոդելի մակարդակով Պերմի գիտնականները լուծել են այս խնդիրը։

Հետազոտողների հավաստիացմամբ՝ իրենց հայտնագործության շնորհիվ հնարավոր կլինի ստեղծել բյուրեղների եւ դեղերի արտադրություն միջազգային տիեզերակայանում կամ ապագայում տիեզերքում ստեղծվելիք ֆաբրիկաներում։ Բայց սա առայժմ մաթեմատիկական մոդել է, եւ հարկավոր է այսուհետ եւս շարունակել հետազոտությունները՝ հասկանալու համար, թե ինչպես կարելի է կազմակերպել բյուրեղների արտադրությունը տիեզերքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել