• Latest news

Հիվանդասենյակի վատ դիրքը կարող է մեծացնել պացիենտի մահվան ռիսկը․ հետազոտություն

21 հոկտեմբերի, 2022  13:47

Մեծ է հավանականությունը, որ պացիենտը կմահանա, եթե նրան տեղափոխեն սենյակ, որը հեռու է բուժքույրերի սենյակից եւ որտեղից պատուհանից վատ տեսարան է բացվում։ Միչիգանի համալսարանի հետազոտողները նման եզրակացություն են ներկայացրել Սան Դիեգոյի վիրաբույժների քոլեջի ամենամյա հավաքի ժամանակ, գրում է U.S.News-ը։

Հետազոտության հեղինակները վերլուծել են 4000 պացիենտների տվյալներ։

50 տոկոսով ավելի մեծ է եղել մահվան հավանականությունն այն մարդկանց մոտ, որոնց հիվանդասենյակը հեռու է եղել բուժկետից։

Հետազոտությունը պարզել է, որ 35 տոկոսով մեծ է եղել մահվան հավանականությունը պացիենտների մոտ, որոնք ապաքինվել են երկու տեղանոց հիվանդասենյակում։ Մինչդեռ այն մարդկանց շրջանում, որոնց հիվանդասենյակը գտնվել է բուժկետից հեռու, մահվան ռիսկը մեծացել է 36 տոկոսով։

Գիտնականներին զարմացրել է այն, որ բուժքույրերը գիտեին այդ մասին եւ ծանր հիվանդներին տեղափոխում էին ավելի հարմարավետ հիվանդասենյակներ։

Գիտնականների աշխատանքը կօգնի մշակել պացիենտների տեղավորման արդյունավետ ռազմավարություններ, ինչպես նաեւ նոր հիվանդանոցներում հիվանդասենյակների բաշխման ծրագրեր։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել