• Latest news

AH1N1 վիրուսի հարուցիչը հաստատվել է 14 տարեկան երեխայի մոտ, նրա վիճակը բավարար է. ՀՎԿԱԿ

4 նոյեմբերի, 2022  16:16

Գրիպի A տեսակի H1N1 ենթատեսակի վիրուսի (խոզի գրիպ) հարուցիչը հաստատվել է 14 տարեկան երեխայի մոտ, որը ստացիոնար բուժում է ստանում «Արաբկիր» բժշկական կենտրոնում։ Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց  Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների վարչության համաճարակաբան Եվգենյա Խաչատրյանը:

Ըստ նրա, այս պահի դրությամբ երեխայի վիճակը գնահատվում է բավարար:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 2–ին ՀՎԿԱԿ–ը հայտնել էր Հայաստանում խոզի գրիպի հարուցիչի շրջանառելու մասին։

Հայաստանում խոզի գրիպի վիրուսի հարուցիչ է հայտնաբերվել

Եվգենյա Խաչատրյանը  նշեց, որ  H1N1–ին բնորոշ են նույն գանգատները, ինչ ցանկացած սուր շնչառական վարակներին, սակայն ավելի ծանր ընթացքով։

«Կարող է կտրուկ ջերմության բարձրացում լինել, մկանացավեր, գլխացավեր, ընդհանուր թուլություն։ Կարող է ուղեկցվել հազով, քթարտադրությամբ: Կարող է ձայնի խռպոտություն, ինտոքսիկացիա լինել, կարող է լինել նաեւ առանց ջերմության: Որպես բարդություն վերին շնչուղիներից կարող է անցնել ստորին շնչուղիներ եւ ընթանալ առավել ծանր», – ասաց նա։

Վարակաբանը հորդորեց նման դեպքերում պարտադիր դիմել բժշկի, և որքան հնարավոր է շուտ, ինչպես նաև չդիմել ինքնաբուժման հակաբիոտիկներով, որովհետեւ հակաբիոտիկները ցուցված չեն վիրուսների բուժման համար, ուստի էլ ավելի կարող են ծանրացնել երեխայի բուժման ընթացքը:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է