• Latest news

Գիտնականներն աշխատում են օրգանիզմում հեռակառավարվող դեղամիջոցների ստեղծման վրա

10 նոյեմբերի, 2022  18:20

Գիտնականների միջազգային թիմն ուսումնասիրել է մագնիսական դաշտի աղբյուրի միջոցով մագնիսական կառավարվող պարկուճների որսումը։ Մագնիսով կառավարվող պարկուճների հեռակառավարումը խոստումնալից մոտեցում է դեղերի հասցեական առաքման համար, ասվում է Molecules ամսագրում հրապարակված հոդվածում: Միջազգային խմբում ընդգրկված են նաեւ Սարատովի Ն.Գ. Չերնիշեւսկու անվան ազգային հետազոտական պետական համալսարանի գիտնականներ։

Գիտնականները պատմել են, որ հասցեական առաքումը դեղորայքային թերապիայի կողմնակի ազդեցությունները նվազեցնելու հիմնական մեթոդներից մեկն է, որի դեպքում ակտիվ նյութը կենտրոնանում է անմիջապես բուժման համար անհրաժեշտ տեղում։ Նաեւ մագնիսական պարկուճները կարող են օգտագործվել ուռուցքային բջիջները հայտնաբերելու եւ տեսակավորելու համար: Հրապարակված աշխատության մեջ ցուցադրվել է մագնիսական պարկուճներ ներգրավող ուռուցքային բջիջները որսալու եւ տեսակավորելու հնարավորությունը։

Իրենց աշխատանքում ՍՊՀ-ի գիտնականները ցույց են տվել գրավված պարկուճների քանակի կախվածությունը դրանց չափից, մագնիսական նանոմասնիկների բեռնվածությունից եւ սուսպենզիայի հոսքի արագությունից: Գիտնականները նաեւ գնահատել են հոսքի մեջ մագնիսական պարկուճ պարունակող բջիջների մագնիսական գրավման հնարավորությունը, այնուհետեւ գնահատել են բջջային թաղանթների ամբողջականությունը։

Նրանց կարծիքով, ստացված արդյունքները կարող են օգտագործվել ոչ միայն սինթեզի օպտիմալ պարամետրերը որոշելու համար, այլ նաեւ առաքվող դեղամիջոցի կոնցենտրացիան որոշելու համար: Իմանալով արյունատար անոթի, մագնիսի եւ մագնիսական կրիչների պարամետրերը՝ կարելի է գնահատել, թե որքան նյութ կարելի է փոխանցել եւ կուտակվել օրգանիզմի որոշակի տեղում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է