• Latest news

Ափսեի գույնն ազդում է ուտելիքի համի վրա․հետազոտություն

25 նոյեմբերի, 2022  12:19

Մեծ Բրիտանիայում գտնվող Փորթսմութի համալսարանի գիտնականները պարզել են, որ ափսեի գույնն ազդում է դրանում գտնվող ուտելիքի համի վրա։ Հետազոտությունը հրապարակվել է Food Quality and Preference ամսագրում։

Փորձին մասնակցել է 50 մարդ։ Ուսումնասիրել են նրանց սննդային նեոֆոբիան (երեւույթ, որի դեպքում չեն ցանկանում նոր սնունդ փորձել)։ Բոլոր կամավորներին բաժանել են երկու խմբի՝ մարդիկ, ովքեր բծախնդիր են ուտելիքի հարցում, եւ մարդիկ, ովքեր բծախնդիր չեն։ Բոլորին մատուցել են նույն նախուտեստները կարմիր, սպիտակ եւ կապույտ ափսեներում։

Արդյունքները ցույց են տվել, որ մթերքների աղի եւ ցանկալի լինելու ընկալումը կախված է եղել ափսեի գույնից առաջին խմբում, բայց ոչ երկրորդում։ Այսպես, կարմիր եւ կապույտ ափսեներում սնունդն ավելի աղի է թվացել սպիտակ ափսեների սննդից, կարմիր ափսեները նույնպես կերակուրը հրապուրիչ չեն դարձրել։

Գիտնականների կարծիքով՝ այս օրինաչափությունը կարող է բացատրվել նրանով, որ աղի մթերքները հաճախ մատուցվում են հենց կապույտ փաթեթներով։ Մյուս օրինաչափությունները հետազոտողները կշարունակեն ուսումնասիրել, նրանք ցանկանում են պարզել նաեւ, թե ինչպես մարդիկ կարձագանքեն այլ գույնի ափսեներին։

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է