• Latest news

ԱՄՆ-ում դեղամիջոց են ստեղծել կորոնավիրուսի շտամների մեծ մասի դեմ

11 դեկտեմբերի, 2022  14:20

Ամերիկացի գիտնականները մշակել են դեղամիջոց, որն արդյունավետորեն չեզոքացնում է օմիկրոնի շտամը եւ կորոնավիրուսի շատ տարբերակներ։ Դանա-Ֆարբերի քաղցկեղի ինստիտուտի, Բոստոնի համալսարանի, Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոցի, Կոլորադոյի պետական համալսարանի հետազոտողների աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում:

Մշակումը, որը կոչվում է DF-COV-01, խայծ-մոլեկուլ է ACE2 ռեցեպտորի համար: Ի տարբերություն հակամարմինների վրա հիմնված դեղամիջոցների, SARS-CoV-2-ին շատ ավելի դժվար է պայքարել ACE2 խայծի դեմ, քանի որ վիրուսի մուտացիաները, որոնք օգնում են նրան դիմակայել դեղամիջոցին, նաեւ նվազեցնում են բջիջները վարակելու նրա կարողությունը:

Նոր հետազոտությունը բացահայտել է այն առանձնահատկությունները, որոնք ACE2 խայծի հիման վրա ստեղծված դեղամիջոցներն արդյունավետ եւ երկարատեւ են դարձնում:

Փորձերը ցույց են տվել, որ երբ սպիտակուցի որոշակի բեկորն ակտիվանում է, դեղամիջոցն ավելի սերտորեն է ներդրվում վիրուսի մեջ եւ ավելի երկար է գործում օրգանիզմում: Միեւնույն ժամանակ, դեղամիջոցն ինքնին անդառնալի փոփոխություններ է առաջացնում վիրուսի կառուցվածքում՝ նա վնասում է սպիտակուց-փշերը, այնպես որ պաթոգենը կորցնի բջջի մակերեսի ACE2 ռեցեպտորի հետ կապվելու ունակությունը եւ չկարողանա վարակել նրան:

Քանի որ կորոնավիրուսների մեծամասնությամբ վարակվելու համար պահանջվում է հենց ACE2-ի հետ փոխազդեցություն, դեղամիջոցն արդյունավետ է բոլոր առկա եւ նույնիսկ ապագա շտամների համար:

DF-COV-01-ը դեռ չի փորձարկվել մարդկանց վրա, թեեւ դրա մշակումը գրեթե ավարտված է: Ներկայումս իրականացվում են նախակլինիկական հետազոտություններ, որոնք անհրաժեշտ փուլ են կլինիկական փորձարկումների թույլատրման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել