• Latest news

«Վատ» խոլեստերինը կրկնապատկում է հիպերտոնիկ հիվանդների մոտ ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման ռիսկը  

13 դեկտեմբերի, 2022  20:29

Լիպոպրոտեին-Ա-ի բարձր կոնցենտրացիան՝ խոլեստերինի «վատ» տարբերակներից մեկը, կրկնապատկում է հիպերտոնիայով կամ մշտապես բարձր զարկերակային ճնշմամբ հիվանդների մոտ ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման հավանականությունը, պարզել են ամերիկացի գիտնականները: Աշխատանքը հրապարակվել է Hypertension ամսագրում, հաղորդում է Սրտի ուսումնասիրության ամերիկյան ասոցիացիայի (AHA) մամուլի ծառայությունը:

Հետազոտողները հետեւել են ավելի քան 6,6 հազար մարդու առողջությանը, որոնք մասնակցել են MESA մոնիթորինգային նախագծին 2001 եւ 2017 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Այս նախաձեռնությունը նպատակ ուներ ուսումնասիրել, թե ինչպես է աթերոսկլերոզը զարգանում տարբեր էթնիկ եւ ռասայական խմբերի ներկայացուցիչների շրջանում: Դրա համար գիտնականները պարբերաբար արյան նմուշներ են վերցրել կամավորներից եւ հետեւել նրանց արյունատար համակարգի առողջական վիճակի փոփոխություններին։

Ընդհանուր առմամբ, 17 տարվա դիտարկումների ընթացքում MESA-ի ավելի քան 800 մասնակիցներ սրտի կաթված եւ ինսուլտ են տարել։ Պարզվել է, որ լիպոպրոտեին-Ա-ի բարձր կոնցենտրացիաները գրեթե կրկնապատկում են ինսուլտների եւ ինֆարկտների զարգացման ռիսկը։

Դա տեղի է ունեցել միայն այն ժամանակ, երբ հիվանդների մոտ արդեն ձեւավորվել է հիպերտոնիա, մինչդեռ նորմալ արյան ճնշման դեպքում Lp(a) բարձր կոնցենտրացիաները ընդամենը 9 տոկոսով մեծացրել են սրտի եւ արյան անոթների աշխատանքի խափանման արգացման հավանականությունը: Ի հակադրություն՝ հիպերտոնիկ հիվանդների օրգանիզմում լիպոպրոտեին-Ա-ի չափաբաժնի նույնիսկ փոքր աճը մոտ 66 տոկոսով մեծացրել է ինսուլտի եւ ինֆարկտի զարգացման հավանականությունը։

Գիտնականները հույս ունեն, որ հիվանդների կյանքի հետագա դիտարկումները, ինչպես նաեւ կենդանիների վրա կատարված փորձերը կօգնեն նրանց հասկանալ, թե ինչու է Lp(a)-ն հատկապես մեծապես նպաստում հիպերտոնիկ հիվանդների մոտ ինֆարկտի եւ ինսուլտի զարգացմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել