• Latest news

Ոչ ափիոնային թմրամիջոցների գերդոզավորման դեմ անհրաժեշտ հակաթույն է հայտնաբերվել

16 դեկտեմբերի, 2022  22:23

Ամերիկացի գիտնականները փորձարկել են Pillar(6)MaxQ (P6AS) նյութը՝ որպես ոչ ափիոնային դեղամիջոցների գերդոզավորման դեմ պայքարելու դեղամիջոց: Մերիլենդի համալսարանի քիմիկոսների կողմից իրականացված փորձի արդյունքները հրապարակվել են Chem ամսագրում։

Ինչպես պարզաբանել են գիտնականները, կան մի շարք ոչ ափիոնային դեղամիջոցներ, ինչպիսիք են մետամֆետամինը, մեֆեդրոնը, էքստազի (MDMA) եւ կոկաինը, որոնց համար  հակաթույն չկա, այլ կերպ ասած՝ վերոնշյալ նյութերի գերդոզավորման դեպքում բժիշկները չեն կարող փրկել մարդու կյանքը։

Լաբորատոր թեստերը ցույց են տվել, որ P6AS-ը հաջողությամբ մեղմացրել է այնպիսի թմրամիջոցների պոտենցիալ մահացու կենսաբանական ազդեցությունները, ինչպիսիք են մետամֆետամինը, էքստազին, մեֆեդրոնը եւ ֆենտանիլը: P6AS-ն աշխատում է մոլեկուլային տարայի պես, ինչը նշանակում է, որ այն միացնում եւ անջատում է այլ միացություններ:

«Երբ մենք մոլեկուլներ ենք դնում մեր «տարայի» մեջ, մենք կարող ենք անջատել դրանց կենսաբանական հատկությունները եւ այդպիսով հակադարձել դրանց պատճառած ցանկացած ազդեցության։ Փորձարկումները ցույց են տվել, որ մետամֆետամինի ազդեցությունը կարող է վերականգնվել P6AS-ի կիրառումից հինգ րոպե, եւ ֆենտանիլի կիրառումից 15 րոպեից հետո, ինչը դեռեւս բավարար չէ իրական պայմաններում կյանքեր փրկելու համար»,- պարզաբանել են գիտնականները:

Ապագայում քիմիկոսները կմշակեն վերոնշյալ նյութը`փոխելու նյութի ազդեցության ժամանակը: Հետազոտողները նաեւ թեստեր կանցկացնեն՝ պարզելու, արդյոք այդ միացությունն օգնում է հեռացնել դեղամիջոցն օրգանիզմից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել