• Latest news

Նյարդաբանները սովորել են կանխել վախը

20 դեկտեմբերի, 2022  14:49

Նյարդաբանները սովորել են կանխել վախը գլխուղեղի ճակատամասի կեղեւի վենտրոմեդիալ շրջանի էլեկտրական խթանման օգնությամբ։

«Ներկայում տագնապի, սթրեսի կամ տրավմայի հետ կապված հոգեկան խանգարումների առավել արդյունավետ բուժումը ներառում է պացիենտների վախի անհատական ազդանշանների վրա ազդեցությունը, օրինակ՝ շների դեպքում, եթե մարդը վախենում է նրանցից։ Սակայն միշտ չէ, որ նման թերապիան օգնում է ազատվել վախից»,- նշել են Գրայֆսվալդի համալսարանի հետազոտողները, որոնց հոդվածը հրապարակվել է Translational Psychiatry ամսագրում։

Ուղեղի ճակատամասի կեղեւի վենտրոմեդիալ շրջանը մասնակցում է այն խթանների ստեղծանը, որոնք վախ են առաջացնում։ Գիտնականների կարծիքով, եթե ուղեղի այդ շրջանը խթանվի, ապա մարդն ավելի արդյունավետ ձեւով կազատվի վախերից։

Հետազոտությանը մասնակցել է 40 ուսանող, որոնց բաժանել են երկու խմբի։ Առաջինն ստացել է էլեկտրախթանում, երկրորդը՝ ոչ, բայց մասնակիցներն այդ մասին չեն իմացել։

Հետազոտողները հոսանքի հարվածները մասնակիցների ձեռքերին օգտագործել են որպես խթանում՝ որոշակի պատկերի ցուցադրման ժամանակ վախին արձագանք առաջացնելու համար։ Դրանից հետո գիտնականներն անցկացրել են սեանսներ, որոնցում ներկայացվել են երկու պատկերներ առանց հոսանքի հարվածների։ Այդ նույն ժամանակ կատարվել է մասնակիցների ուղեղի խթանում։ Դա անհրաժեշտ էր այն բանի համար, որպեսզի մասնակիցներն ազատվեն վախից։

Վախին արձագանքը գրանցվել է ոչ մեծ էլեկտրոդների օգնությամբ, որոնք գրանցել են ձախ աչքի տակի մկանների ակտիվությունը։ Գիտնականները նաեւ մասնակիցներին խնդրել են 11 բալանոց սանդղակով գնահատել, թե որքանով են նրանք սպասել էլեկտրական հոսանքի հարվածին որոշակի պահերի։

Պարզվել է, որ վախի ֆիզիոլոգիական արձագանքները ռեդուկցիայի են ենթարկվել ուղեղի էլեկտրական խթանման ենթարկվածների խմբում։ Երկրորդ խմբում վախին արձագանքները պահպանվել են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել