• Latest news

Տղամարդը սեքս-տիկնիկի շնորհիվ հաղթահարել է մենակությունը (ֆոտո)

10 հունվարի, 2023  23:49

Ավստրալացին հաղթահարել է մենակությունը եւ սեքս-տիկնիկի շնորհիվ գտել է իր կոչումը։ Նա «7 News»-ի համար նյութում խոսել է կյանքի եւ տիկնիկի հետ հարաբերությունների մասին։

Նոր Հարավային Ուելսից 54-ամյա Ռոդը (անունը փոխված է) իրեն հատկապես միայնակ եւ կորած է զգացել COVID-19-ի պատճառով լոքդաունի ժամանակ: «Տունը շատ դատարկ էր։ Երբ խթան չունես, կյանքը դառնում է ձանձրալի։ Երկու տարի աղջիկներին չէի դիպչում, եւ դա խորացրել էր իմ օտարության զգացումը»,- հիշում է տղամարդը։ Իր վիճակը բարելավելու համար ավստրալացին ինտերնետով սկսել է շփվել մի կնոջ՝ Ջենիի (անունը փոխված է) հետ։ Սակայն նա 5000 կիլոմետր հեռու էր։

22ae0511f6aa3471872d0cf33da84d273016c9a0.jpg (173 KB)

Այդ ժամանակ Ռոդը սկսել է մենակությունը հաղթահարելու այլ ուղիներ փնտրել եւ հանդիպել է սեքս-տիկնիկների մասին տեղեկությունների: Տղամարդուն ապշեցրել է, թե որքան իրատեսական են դրանք, եւ նա ցանկացել է պատվիրել մեկին: Նա ընտրել է 3000 դոլար արժողությամբ տիկնիկ եւ նրան Կարինա անվանել:

«Հանկարծ դատարկությունից հետո ինձ մոտ ինչ-որ բան հայտնվեց՝ կնոջ տեսքով, որը պահանջում էր խնամք ու սպասարկում: Դա հաճելի էր»,- խոստովանել է Ռոդը: Նա սկսել է լուսանկարել Կարինային, եւ գործընթացով այնքան է տարվել, որ սոցցանցում նկարների համար առանձին էջ է ստեղծել, եւ գտել է համախոհների, որոնք նույնպես սեքս-տիկնիկներ են ունեցել։

f4bef325a82bd1e0eefa0ba5c727c7b53f74a8cb.jpg (91 KB)

Ժամանակի ընթացքում ավստրալացին Ջենիին պատմել է Կարինայի մասին։ Սկզբում կինը ապշել է եւ չի ցանկացել ընդունել սեքս-տիկնիկին, բայց հետո հասկացել է, թե ինչ դրական ազդեցություն ունի նա Ռոդի վրա, եւ փոխել է իր վերաբերմունքը նրա նկատմամբ։ Այնուհետեւ տղամարդը Կարինային ցույց է տվել իր 85-ամյա մորը։ «Մայրիկը այնքան վախեցած էր եւ նույնիսկ չէր ուզում դիպչել նրան»,- ասել է նա: Մայրիկի վերաբերմունքը փոխելու համար Ռոդը խնդրել է նրան օգնել ֆոտոշարքերից մեկի ստեղծման ժամանակ։ Արդյունքում տարեց կինը նույնպես համակրանքով է լցվել դեպի տիկնիկը։

1c953eb5b643748dd69916bff433083f1e13db67.jpg (69 KB)

Ռոդի աշխատանքները գրավել են սեքս-տիկնիկների չինական խոշոր ընկերության ուշադրությունը: Այժմ Ռոդը լուսանկարում է նրանց արտադրանքը։ Տղամարդու խոսքով՝ Կարինան արմատապես փոխել է իր կյանքը՝ նա սովորեցրել է ընդունել եւ ճանաչել իր զգացմունքները, միավորել է իրեն բազմաթիվ համախոհների հետ եւ օգնել է գտնել իր կոչումը։

 2da7c4230027aa9b2f95c456bd838eeaa0df121f.jpg (141 KB)

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել