• Latest news

Ինչու են տղամարդիկ ավելի ծանր տանում ճարպակալումը. հետազոտություն

11 հունվարի, 2023  20:30

Յորքի համալսարանի գիտնականները հայտնաբերել են արու եւ էգ մկների ճարպային հյուսվածքի արյան անոթների կառուցման մեջ ներգրավված բջիջների տարբերություններ: Բացահայտումը կարող է բացատրել, թե ինչու են տղամարդիկ կանանցից ավելի հաճախ տառապում գիրության հետ կապված հիվանդություններից: Հետազոտությունը հրապարակվել է iScience-ում։

Կանանց համեմատ՝ տղամարդկանց մոտ ավելի հաճախ են զարգանում ճարպակալման հետ կապված հիվանդություններ, ներառյալ սրտանոթային հիվանդություններ, ինսուլինի հանդեպ անդիմադրողականություն եւ շաքարախտ: Ավելի վաղ կատարված հետազոտության ընթացքում հեղինակները պարզել են, որ գեր էգ մկների մոտ ձեւավորվում են բազմաթիվ նոր արյունատար անոթներ, որոնք անհրաժեշտ են ճարպային հյուսվածքին թթվածին եւ սննդարար նյութեր մատակարարելու համար:

Էնդոթելային բջիջները պատասխանատու են արյունատար նոր անոթների աճի համար: Նոր հետազոտության ընթացքում գիտնականները հայտնաբերել են գեներ, որոնք կապված են էգ եւ արու մկների արյան նոր անոթների աճի հետ: Նրանք պարզել են, որ այս գեներն ավելի ակտիվ են կանանց մոտ: Ճարպակալած տղամարդկանց մոտ էնդոթելային բջիջները ճարպային սննդին արձագանքել են բորբոքումով: Նախկինում այլ հետազոտություններ ցույց են տվել, որ դա կարող է հանգեցնել անոթային էնդոթելային շերտի ոչ ճիշտ աշխատանքի եւ պրոգրեսիվ աթերոսկլերոզի:

Հետազոտողները լաբորատորիայում ուսումնասիրել են էնդոթելային բջիջների վարքը:

Գիտնականները նշել են, որ չնայած մարդկանց եւ կրծողների միջեւ տարբերություններին, ընդհանուր արդյունքները, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն նաեւ մարդկանց վրա: Հետազոտողների բացահայտումները կարող են նշանակել, որ տղամարդկանց համար իդեալական համարվող բուժումները չեն կարող օգնել կանանց, եւ հակառակը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել