• Latest news

Հիպերտոնիան կարելի է բուժել միկրոինվազիվ վիրահատության միջոցով. հետազոտություն

17 հունվարի, 2023  11:56

Հիպերտոնիան կարելի է բուժել որոշ պացիենտների մակերիկամների միկրոինվազիվ վիրահատության միջոցով։ Այսպիսի եզրահանգման են եկել Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի գիտնականները։

Հիպերտոնիան քրոնիկական բարձր զարկերակային ճնշումն է։ Օրգանիզմի այդ վիճակը համարվում է վտանգավոր, եւ բժիշկները հատուկ դեղեր են նշանակում ճնշումն իջեցնելու համար։

Լոնդոնի Մարիա թագուհու համալսարանի մասնագետները եւ նրանց գործընկերները մշակել են հիպերտոնիայի պատճառների ախտորոշման եւ այն բուժելու պարզ միջոց։ Բժիշկները համատեղել են համակարգչային տոմոգրաֆիան եւ մեզի անալիզը եւ այդ կերպ հետազոտել 128 մարդու։ Նրանց բոլորի մոտ հիպերտոնիան առաջացել էր ալդոստերոն ստերոիդ հորմոնի բարձր մակարդակի պատճառով։ Ալդոստերոնը ստիպում է, որ աղը մնա օրգանիզմում՝ բարձրացնելով արյան ճնշումը։ Սակայն համակարգչային տոմոգրաֆիան եւ անալիզները ցույց են տվել, որ նրանց 2/3-ի մոտ հորմոնի բարձր արտադրության համար պատասխանատու է բարորակ հանգույցը մակերիկամներից մեկում։ Սքանավորման ժամանակ օգտագործվել է մետոմիդատի (ռադիոակտիվ «երանգավորող», որը կպչում է ալդոստերոն արտադրող հորմոնի հանգույցին) շատ կարճ գործող չափաբաժին։ Այն բարձրացնում է դրա տեսանելիությունը տոմոգրամմայում եւ թույլ տալիս ճիշտ ախտորոշում կատարել։ Մինչ այդ բժիշկները ստիպված էին բժշկական միջամտություն կատարել անգամ այս խնդիրը պարզելու համար, եւ այդ միջամտությունը ճշգրտություն չէր երաշխավորում։

Խնդիրը պարզելուց հետո այդ հանգույցները կարելի է անվտանգ հեռացնել միկրոինվազիվ վիրահատությամբ։ Բժիշկների տվյալներով, մուտացիան՝ կապված մակերիկամների կողմից ալդոստերոնի բարձր արտազատման հետ, հանդիպում է մարդկանց 5-10 տոկոսի մոտ։ 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է