• Latest news

Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներին. ՈւԱԿ–ի տնօրեն

4 փետրվարի, 2023  16:35

Հայաստանում քաղցկեղի բուժումը համարյա չի զիջում զարգացած երկրներում առաջարկվող բուժումից։ Այս մասին այսօր, փետրվարի 4-ին, Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված Հայկական ուռուցքաբանության երրորդ կոնգրեսին հայտարարեց ՀՀ ԱՆ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Նարեկ Մանուկյանը։ Նա հավելեց, որ շատ մոտ ապագայում այլևս չի ասվելու «համարյա»։

Նա ներկայացրեց ոլորտի վերջին ձեռքբերումները, խոսեց ճառագայթային ուռուցքաբանության մեծ առաջընթացից ու քաղցկեղի բուժման մեջ էնդոսկոպիկ վիրահատությունների հաջողություններից։

««Քաղցկեղը դատավճիռ չէ». ճիշտ ժամանակն է, որ այս կարգախոսն ամբողջովին  իրականություն դառնա»,-  ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նախարարը վստահեցրեց՝ արվում է ամենը, որ քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման ու բուժման գործում Հայաստանը հետ չմնա զարգացած որևէ երկրից։

«2023 թվականին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ճառագայթային բուժման նոր տեխնոլոգիական մասնաշենքն ամբողջովին կգործարկվի, որից հետո կարող ենք ասել, որ Հայաստանն ունի սարքավորումային լիարժեք հագեցվածությամբ ճառագայթային կենտրոն», – ասաց նա։

Լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ քաղցկեղի հայտնաբերումն ու բուժումը ավելի հասանելի կդառնան ապահովագրական համակարգի ամբողջական ներդրումից հետո։ Նա հիշեցրեց, որ հիմա էլ մեր երկրում անվճար է չարորակ նորագոյացությունների վիրահատական միջամտությունը, բայց մի շարք հետազոտությունների, քիմիաթերապևտիկ դեղերի, բարորակ նորագոյացությունների վիրահատության համար դեռևս վճարում է պացիենտը։

Հայկական ուռուցքաբանական 3-րդ կոնգրեսի խորագիրն է «Հայկական ուռուցքաբանություն. ձեռքբերումներ և նպատակների նոր սանդղակներ»։ Այն նվիրված է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարին, մասնավորապես՝ դրա քաղաքականության ու ռազմավարության խնդիրներին, իրականացվող մասնավոր և համալիր միջոցառումներին ու հետագա ծրագրերին, քաղցկեղի կանխարգելման միջոցներին, բուժման նոր մեթոդների և մոտեցումների ներդրմանը ու ներկայացմանը: Կոնգրեսի ժամանակ արտերկրից ժամանած բարձրակարգ մասնագետները կանցկացնեն «Վարպետաց դաս» (Live surgery)։

Կոնգրեսին մասնակցում է մոտ 300 պատվիրակ ։ Զեկույցներով հանդես կգան ուռուցքաբանության ոլորտում ճանաչված մասնագետներ Հայաստանից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իրանից և Եվրոպայից:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել