• Latest news

Հիվա՞նդ եք՝ տա՛նը մնացեք

4 հոկտեմբերի, 2014  20:41

Աշնանը Հայաստանում գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների սեզոնն է բացվում, որ միայն հաջորդ տարվա գարնան վերջին է ավարտվելու: ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի օդակաթիլային վարակների եւ հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մի քանի խորհուրդներ է տվել՝ գրիպի եւ սուր շնչառական հիվանդությունների դեմ պայքարի եւ դրանց կանխարգելման վերաբերյալ:

Առաջին հերթին, Լիանա Թորոսյանի խոսքով, պետք է հիշել, որ հիվանդ լինելու դեպքում ցանկալի չէ մանկապարտեզ, դպրոց կամ աշխատանքի հաճախել: Ավելի ճիշտ է ՝ տանը մնալ եւ բուժվել՝ երկու պատճառներով.

1. Աշխատավայր մեկնելու եւ ամբողջ օրն աշխատելու պարագայում հիվանդ մարդու վիճակն էլ ավելի է վատթարանում: Իսկ եթե տանը մնար, հեղուկներ խմեր եւ չծանրաբեռներ օրգանիզմը, հիվանդությունը 2-3 օրում կարող էր անցնել. «ոտքի վրա» անցկացնելու դեպում այն սովորաբար շատ ավելի երկար է տեւում եւ դժվարությամբ անցնում:

2. Աշխատանքի գնալով, հիվանդ մարդը նպաստավոր պայմաններ է ստեղծում՝ այլ մարդկանց վարակման համար: Աշխատակիցներին, դպրոցի եւ մանկապարտեզի սաներին չվարակելու համար նույնպես արժե մի քանի օր տանը մնալ եւ ապաքինվել:

Իսկ ինչպե՞ս կարելի է գրիպի ու սուր շնչառական վարակների առաջացումը կանխարգելել 

Լիանա Թորոսյանը խորհուրդ է տալիս.

• Հաճախակի օդափոխել տարածքը;

• Վիտամիններով հարուստ սնունդ ընդունել;

• Խստորեն հետեւել անձնական հիգիենային, ձեռքերը հաճախակի լվանալ;

• Մեծ ծավալով հեղուկներ խմել;

• Հիվանդների հետ չշփվել:

Իսկ եթե գրիպի կամ մրսածության նախանշաններ եք նկատում, ինքնաբուժմամբ մի զբաղվեք, խորհուրդ է տալիս Լիանա Թորոսյանը: Ինտերնետային կայքերից օգտվելը նույնպես ցանկալի չէ, քանի որ բազմաթիվ աղբյուրներ խեղաթյուրված, ոչ մասնագիտական տեղեկատվություն են պարունակում: Ավելի ճիշտ է՝ տեղամասային պոլիկլինիկա այցելել եւ ճիշտ ու գրագետ նշանակումներ ստանալ: Իսկ եթե տեղամասային բժիշկին այս կամ այն պատճառով չեք վստահում, Լիանա Թորոսյանը հիշեցնում է, որ մասնագետին փոխելու հնարավորություն ունեք: 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել