Պատկերացրեք՝ դուք Խոսրովի անտառում եք: Եվ հանկարծ ձեր առջեւ հայտնվում է… ընձառյուծ: Այո, այո… Հայաստանի Կարմիր գրքում գրանցված այս գեղակազմ կատվազգին։
Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, զգայարանները սրվում են, մկանները լցվում են էներգիայով:
Այն, ինչ դուք այդ պահին զգում եք, բոլորովին էլ սլացիկ գիշատիչի հանդեպ հիացմունքը չէ։ Դա ադրենալինի անհավանական ուժն է՝ հորմոն, որը կարող է ձեզ որոշ ժամանակով գրեթե սուպերմարդ դարձնել և օգնել, որպեսզի պայքարեք վտանգավոր կենդանու դեմ կամ փախչեք դրանից:
Հավանաբար բազմաթիվ պատմություններ եք լսել այն մասին, որ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդը, ադրենալինի ալիքի ազդեցության տակ, ասես գերբնական ուժ է ստացել և կարողացել է ծանր ավտոմեքենան բարձրացնել, որպեսզի դրա տակից դուրս բերի և փրկի երեխային, կամ հաղթել է իրենից շատ ավելի ուժեղ մեկին:
Ինչի՞ է իրականում մարդն ընդունակ նման իրավիճակներում: Ինչպե՞ս է ադրենալինն ազդում ձեր օրգանիզմի վրա: Ինչպե՞ս է ստացվում, որ մեկ հորմոնը կարողանում է ձեզ ստիպել՝ անել մի բան, որը սովորական իրավիճակում չեք կարող անել։
Եկե՛ք հասկանանք մեր օրգանիզմում արտադրվող ամենահետաքրքիր հորմոններից մեկի՝ ադրենալինի գաղտնիքները «Բա իմացա՞ր»–ի տեսանյութում։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր