• Latest news

Ադրենալին. մեր օրգանիզմում արտադրվող ամենահետաքրքիր հորմոններից մեկը, որը մեզ ժամանակավորապես կարող է գերմարդ դարձնել

7 մարտի, 2024  12:00

Պատկերացրեք՝ դուք Խոսրովի անտառում եք: Եվ հանկարծ ձեր առջեւ հայտնվում է… ընձառյուծ: Այո, այո… Հայաստանի Կարմիր գրքում գրանցված այս գեղակազմ կատվազգին։

Ձեր սիրտը սկսում է արագ բաբախել, զգայարանները սրվում են, մկանները լցվում են էներգիայով:

Այն, ինչ դուք այդ պահին զգում եք, բոլորովին էլ սլացիկ գիշատիչի հանդեպ հիացմունքը չէ։  Դա ադրենալինի անհավանական ուժն է՝ հորմոն, որը կարող է ձեզ որոշ ժամանակով գրեթե սուպերմարդ դարձնել և օգնել, որպեսզի պայքարեք վտանգավոր կենդանու դեմ կամ փախչեք դրանից:

Հավանաբար բազմաթիվ պատմություններ եք լսել այն մասին, որ վտանգավոր իրավիճակներում հայտնված մարդը, ադրենալինի ալիքի ազդեցության տակ, ասես գերբնական ուժ է ստացել և կարողացել է ծանր ավտոմեքենան բարձրացնել, որպեսզի դրա տակից դուրս բերի և փրկի երեխային, կամ հաղթել է իրենից շատ ավելի ուժեղ մեկին:

Ինչի՞ է իրականում մարդն ընդունակ նման իրավիճակներում: Ինչպե՞ս է ադրենալինն ազդում ձեր օրգանիզմի վրա: Ինչպե՞ս է ստացվում, որ մեկ հորմոնը կարողանում է ձեզ ստիպել՝ անել մի բան, որը սովորական իրավիճակում չեք կարող անել։

Եկե՛ք հասկանանք մեր օրգանիզմում արտադրվող ամենահետաքրքիր հորմոններից մեկի՝ ադրենալինի գաղտնիքները «Բա իմացա՞ր»–ի տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել