• Latest news

Pfizer ընկերության լիմֆոմայի բուժման դեղամիջոցը հաջողությամբ փորձարկվել է

13 մարտի, 2024  12:25

Pfizer ընկերությունը հայտարարել է Adcetris նոր դեղամիջոցի արդյունավետության մասին լիմֆոմայի դեպքում, հետազոտությունն իրականացվել է հիվանդության ուշ փուլում, տեղեկացրել է Reuters-ը։

Լիմֆոման օնկոլոգիական հիվանդություն է, որի դեպքում չարորակ ուռուցքի աղբյուր է հանդիսանում լիմֆոիդ հյուսվածքը։

Անցած տարի նյույորքյան արտադրողը գործարք է կնքել Seagen ընկերության եւ նրա դեղերի ձեռքբերման մասին՝ քաղցկեղի բուժման համար։

Ընկերությունը, որն ունի ԱՄՆ-ում եւ Կանադայում Adcetris դեղամիջոցի առեւտրայնացման իրավունքը, տեղեկացրել է, որ անցած տարի այդ դեղի վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 46 մլն դոլար։

Երեքշաբթի Pfizer ընկերությունը հայտնել է, որ նախատեսում է կարգավորող մարմինների հետ քննարկել դեղամիջոցի հավանության հայտը պացիենտների բուժման համար։

Adcetris-ի հավանական օգտագործումը լիմֆոմայի առավել տարածված տեսակի բուժման համար կլրացնի օնկոլոգիական դեղերի ցուցակը, որն արդեն ավելի քան 25 հավանության արժանացած թերապիա ունի։

Համակցված թերապիան՝ բաղկացած Adcetris եւ երկու այլ դեղամիջոցներից, դատարկահաբի համեմատ ստույգ ավելացրել է լիմֆոմայով, որը հայտնի է որպես դիֆուզային  В-լիմֆոմա, պացիենտների ողջ մնալու հավանականությունը։

Հետազոտությանը մասնակցել է 230 պացիենտ, որոնց հիվանդությունը չի ազդում այն սպիտատկուցի վրա, որը հայտնի է որպես CD30 եւ վերադառնում է ռեմիսիայի շրջանից հետո կամ չի ենթարկվում բուժման։

Այդ դեղամիջոցը, երկու այլ դեղերի համակցման համեմատ՝ գումարած դատարկահաբը, ցուցադրել է հետազոտության երկու երկրորդային ցուցանիշների բարելավում՝ չխորացող դիմացկունություն կամ երկարատեւության շրջան՝ մինչեւ հիվանդության սրացումը։

Բացի այդ, բարելավվել է արձագանքի ընդհանուր հաճախականությունը կամ այն պացիենտների բաժինը, որոնք մասամբ կամ լիովին ենթարկվել են թերապիային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է