• Latest news

Սմարթֆոնի օգտագործման չարաշահումը կարող է հանգեցնել երեխաների կուրության. DailyMail

18 մարտի, 2024  20:11

Ակնաբույժներն անհանգստացած են, որ մեծ թվով երեխաներ կարող են փչացնել տեսողությունը, ընդհուպ մինչեւ կուրություն, այն պատճառով, որ չափից շատ ժամանակ են անցկացնում բջջային հեռախոսների առջեւ, տեղեկացրել է DailyMail լրատվական պորտալը։

Հետազոտությունները ցույց են տալիս, որ վերջին 50 տարում Մեծ Բրիտանիայում կարճատես երեխաների թիվը կրկնապատկվել է։ 15-16 տարեկան երեխաների ավելի քան մեկ քառորդը ներկայում տառապում է կարճատեսությամբ։ Ակնաբույժները դա կապում են այն բանի հետ, որ ժամանակակից երեխաները չափից շատ ժամանակ են անցկացնում էկրանների առջեւ. երեխաները լարվում են՝ մոտիկից նայելով բջջային հեռախոսները, եւ բավական ժամանակ չեն հատկացնում հեռվում գտնվող առարկաներին (փողոցում, ցերեկվա լույսի տակ) ուշադրություն դարձնելուն։

Ծայրահեղ հանգամանքներում միոպիան (կարճատեսությունը) կարող է հանգեցնել լուրջ, տեսողությանը սպառնացող բարդությունների, ներառյալ՝ կուրության։ Սակայն դա հազվադեպ է նկատվում եւ տեղի է ունենում հիմնականում այն դեպքերում, երբ բարձր աստիճանի միոպիան հասնում է ուշ փուլի, որը կոչվում է դեգեներատիվ (կամ պաթոլոգիական) միոպիա։ Միոպիան առաջանում է մանուկ հասակում, ակնախնձորի չափից ավելի երկարացման հետեւանքով։ Դա հանգեցնում է այն բանին, որ լույսն աչքում կենտրոնանում է լուսազգայուն ցանցաթաղանթի առջեւ՝ աչքի հետեւի մասում, այլ ոչ թե հենց ցանցաթաղանթում։ Հետեւանքը դառնում է հեռուն տեսնելու անկարողությունը, թեեւ մոտիկից տեսողությունը մնում է հստակ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել