• Latest news

Ազատվել բազուկների շրջանում կախված մաշկից եւ չունենալ նկատելի սպի. «Բեսթ Լայֆ»–ում վիրահատությունն իրականացնում են հատուկ տեխնիկայով

21 մարտի, 2024  14:00

Ֆիզիկական վարժություններով, կանոնավոր մարզումներով բազուկների հատվածում թուլացած մաշկի առաձգականությունը վերականգնել անհնար է՝ ասում են պլաստիկ վիրաբույժները։ Կախված մաշկից ազատվելու միակ տարբերակը բրախիոպլաստիկան է։

Բրախիոպլաստիկայի ընթացքում հեռացվում է բազուկների շրջանի կախված մաշկը՝ անոթային շրջանից մինչև արմունկ։ Վիրահատությունը հնարավորություն է տալիս ձեռքերին հաղորդել ավելի երիտասրադ տեսք՝ մաշկը դարձնելով առաձգական ու ձիգ։

«Բեսթ Լայֆ» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Մարիամ Մանուկյանը բրախիոպլաստիկան կատարում է հատուկ տեխնիկայով։

«Ի տարբերություն դասական տարբերակի, երբ կախված, թուլացած ենթամաշկային ճարպային շերտը հատում են անոթային շրջանից մինչև արմունկ ձգվող կտրվածքով, ես կտրվածքն անում եմ հենց անոթային շրջանում՝ տրանսակտիլյար մուտքով ու թեւատակում կիսալուսնաձև կտրվածքով։ Դա արվում է այն նպատակով, որպեսզի հետագայում տգեղ սպի չմնա։ Մինչդեռ կախված մաշկը դասական տարբերակով հեռացնելու դեպքում սպին շատ ավելի նկատելի է լինում»,– ասում է պլաստիկ վիրաբույժը։

Այս վիրահատությունը տևում է 1,5-2 ժամ։ Բժշկի խորհուրդների հետևելու դեպքում՝ բարդություններ չեն առաջանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է