• Latest news

Կարո՞ղ է արդյոք սառը եղանակը հիվանդության պատճառ դառնալ

26 մարտի, 2024  09:52

Կարո՞ղ է արդյոք սառը եղանակն ինքնին դառնալ հիվանդության պատճառ։

Երբ ջերմաստիճանն իջնում է, կարող է թվալ, թե բոլորն սկսում են փռշտալ ու հազալ։ Բայց մանրէներն ու վիրուսները գոյություն ունեն շուրջ տարին, ուրեմն ինչո՞ւ է գրիպը կամ մրսածությունն ավելի հաճախ պատահում ձմռանը։

2022թ. գիտնականները պարզել են, թե ինչու ենք մենք ավելի հաճախ հիվանդանում շնչուղիների հիվանդություններով տարվա սառը եղանակին։ Հիմնական պատճառն այն է, որ սառը օդը վնասում է քթի իմունային արձագանքը՝ նպաստավոր իրավիճակ ստեղծելով միկրոբների բազմացման համար։

ԱՄՆ հետազոտողները հայտնաբերել են, որ երբ ջերմաստիճանը քթի ներսում ընկնում է Ցելսիուսի 5 աստիճանով (37-ից 32), քթի պատերը թուլանում են, տեղեկացրել է Euronews-ը։

Դա տեղի է ունենում այն պատճառով, որ այդպիսի նվազման դեպքում ոչնչանում է միլիարդավոր օգտակար մանրէների, որոնք անհրաժեշտ են մեզ վիրուսների դեմ պայքարելու համար, 50 տոկոսը։

«Հենց որ հասարակությունում հայտնվում են այդ վիրուսային պոպուլյացիաները, օրգանիզմի պաշտպանիչ ուժերը նվազում են տարվա սառը եղանակին,- նշել է Հյուսիսարեւելյան համալսարանի (ԱՄՆ, Բոստոն) դեղաբանական գիտությունների ամբիոնի վարիչ Մանսուր Ամիջին։- Անգամ 5 աստիճան փոփոխությունը՝ 37-ից 32, կարող է հանգեցնել վարակների հանդեպ մեր պաշտպանիչ ուժերի թուլացման։ Բայց վիրուսի առկայությունը կարող է վճռական նշանակություն ունենալ։ Մրսածությունն անհնար է առանց շրջակա միջավայրում վիրուսի առկայության»։

Այս հետազոտությունը հակասում է նախորդներին, որոնց համաձայն՝ մրսածությունը ազդեցություն չի ունենում մեր իմունային համակարգի վրա։

Բայց մրսելու համար ահնրաժեշտ է շփման մեջ մտնել ռինովիրուսի հետ, իսկ գրիպով հիվանդանալու համար՝ վարակվել դրանով։

Այնպես որ, եթե դուք գլխարկ եք կրում կամ փողոց դուրս չեք գալիս թաց մազերով, դա ձեզ չի փրկի հիվանդությունից։ Բայց ո՞ր միջոցն է ավելի լավ։

Պարզվում է՝ համավարակը հանրայնացրեց մի կարեւոր իր, որն օգնում է պայքարել միկրոբների դեմ։

«Մենք հայտնաբերեցինք մի բան, որն արդեն կրում են աշխարհի շատ մասերում՝ դիմակը,- շարունակում է Ամիջին։- Չնայած Covid-19-ը հանդարտվել է եւ երկյուղներն այնքան էլ մեծ չեն, բայց եթե դուք ավելի որակյալ դիմակ կրեք կամ անգամ N95 կամ KN95 ավանդական դիմակներ, դրանք տաքացնում են ձեր քիթը։ Եվ դա ինքնին նույնպես պաշտպանում է։ Այսինքն՝ դուք կարող եք կանխել այդ մասնիկների ներթափանցումը, բայց եւ պահպանել քթի ջերմությունը, այնպես որ՝ ձեր պաշտպանությունն այդ դեպքում շատ ավելի ուժեղ կլինի»։

Իսկ մինչ մենք սպասում ենք նազալ դեղերի ստեղծմանը, որոնք կարող են աջակցել ջերմաստիճանի պահպանմանը քթի ներսում, արժե քիթը փակել դիմակներով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել