• Latest news

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամ. Պալիատիվ խնամքն ու Հայաստանում դրա կազմակերպումը

26 մարտի, 2024  21:38

ՀԵՆԱՐԱՆ հիմնադրամը մշակել է հանրային իրազեկման հոլովակ պալիատիվ խնամքի և Հայաստանում դրա կազմակերպման մասին։ Հոլովակն առաջին հերթին պացիենտների և նրանց խնամատարների, ընտանիքի անդամների համար է, որպեսզի հնարավորինս լավ պատկերացնեն պալիատիվ բուժօգնության պայմաններն ու ձևերը։ Բուժաշխատողներին ևս հետաքրքիր կլինի տեղեկանալ պալիատիվ բուժօգնության մասին, քանզի այն Հայաստանում լայն ճանաչում ու տարածում չունի, ինչի պատճառով բազմաթիվ մարդիկ չեն ստանում այդքան անհրաժեշտ պալիատիվ խնամք։

  • Պալիատիվ խնամքը կանխարգելում կամ թեթևացնում է հիվանդության ախտանշանները և բուժման կողﬓակի ազդեցությունները՝ ախտորոշման պահից սկսած։
  • Այն կենտրոնանում է նաև պացիենտի հուզական, հոգևոր և պրակտիկ կարիքների վրա։
  • Պալիատիվ խնամքը տրամադրվում է հիվանդության ցանկացած փուլում, ըստ անհրաժեշտության և դրանով տարբերվում է հոսպիսից։
  • Պալիատիվ խնամք կարելի է ստանալ բժշկի աշխատասենյակում, հիվանդանոցում, երկարատև խնամքի հաստատությունում կամ տանը։
  • Այս գործընթացին կարող են ներգրավվել տարբեր մասնագետներ՝ ուռուցքաբան, պալիատիվ օգնության բժիշկ, ցավի մասնագետ, բուժքույր, հոգեբան, սոցիալական աշխատող, սննդաբան, հոգևորական և այլն։
  • Քաղցկեղով պայմանավորված ցավերի գրեթե 95%-ը կարելի է հաջողությամբ կառավարել։
  • Ցավից ազատվելու անհրաժեշտ տարբերակների առկայության պարագայում չի կարող լինել որևէ պատճառ համարժեք ցավազրկում չստանալու համար։
  • Յուրաքանչյուր պացիենտ ունի առանց ցավի ապրելու իրավունք։
  • Պացիենտին պատշաճ ցավազրկում չտրամադրելը հավասարազոր է խոշտանգման։
  • «Կյանք առանց ցավի» ծրագրի նպատակն է բարելավել պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիությունը Հայաստանում։
  • Քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավերի դեպքում պատշաճ ցավազրկում չստանալու պարագայում պացիենտները կարող են դիմել «Կյանք առանց ցավի» ծրագրի ԹԵԺ ԳԾԻՆ՝ 094-422-922։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է