• Latest news

PDE4B ֆերմենտի ակտիվության նվազումը կարող է պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից. NРР

27 մարտի, 2024  10:40

Լիդսի եւ Լանքաստերի համալսարանների (Մեծ Բրիտանիա) գիտնականները հայտնաբերել են, որ PDE4B ֆերմենտի պակասեցումը կարող է պաշտպանել Ալցհեյմերի հիվանդությունից ուղեղում բորբոքումը նվազեցնելու միջոցով։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neuropsychopharmacology (NРР) ամսագրում։

Գենը, որը կարգավորում է PDE4B համանուն ֆերմենտը, ավելի վաղ նույնականացվել էր որպես Ալցհեյմերի հիվանդության հավանականության գործոն։  PDE4B-ն տրոհում է որպես ցիկլիկ AMF հայտնի մոլեկուլը։ Դա երկրորդային միջնորդ է, որն անհրաժեշտ է մի շարք հորմոնների ազդանշանների ներբջջային հաղորդման համար։

Նոր հետազոտությունում, որոնց մասնակցել են Ալցհեյմերի հիվանդություն ունեցող լաբորատոր մկներ, գիտնականները նկատել են, որ կրծողների մոտ, որոնք գենետիկորեն PDE4B ցածր ակտիվություն ունեն, հիշողության խանգարումներ չեն նկատվել։ Օգտագործելով ուղեղի ֆունկցիոնալ վիզուալացումը՝ հետազոտողների թիմը հայտնաբերել է, որ այդ հատկությունը կապված է գլխուղեղում գլյուկոզայի առողջ մետաբոլիզմի հետ։ Գլյուկոզան հանդես է գալիս որպես էներգիայի հիմնական աղբյուր օրգանի աշխատանքն ապահովելու համար։

Հայտնաբերվել է նաեւ, որ PDE4B-ի նվազեցված ակտիվությունը նպաստել է գլխուղեղի բորբոքային պրոցեսի ճնշմանը՝ դրանով իսկ կանխելով կոգնիտիվ խանգարումների առաջացումը։ Գիտնականները հաշվարկել են, որ ֆերմենտի ակտիվության 27 տոկոսով նվազումը զգալիորեն բարելավում է Ալցհեյմերի հիվանդություն ունեցող մկների հիշողությունը եւ ուշադրությունը։

Հետազոտողների խոսքով՝ PDE4B ինհիբացնող դեղերը կարող են պոտենցիալ առումով արդյունավետ լինել այդ նեյրոդեգեներատիվ հիվանդության կանխման եւ բուժման համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է