• Latest news

Վիետնամում 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպից

28 մարտի, 2024  10:35

Վիետնամի կանխարգելիչ բժշկության դեպարտամենտի տվյալներով՝ ուսանողը մահացել է H5N1 թռչնագրիպից, տեղեկացրել է Live Science-ը։

Մարտի 11-ին 21-ամյա տղայի մոտ առաջ են եկել տենդի ախտանշաններ եւ հազ։ Մեկ շաբաթ անց նա դիմել է Նինհոայի բժշկական կենտրոն (Կհանհոա նահանգ, Վիետնամ), այստեղ ախտորոշվել է թոքաբորբ, եւ նրան տեղափոխել են Կհանհոայի ընդհանուր պրոֆիլի հիվանդանոց։

Մարտի 20-ին տղայի թեստը բարձր պաթոգեն թռչնագրիպի դրական արդյունք է ցույց տվել, իսկ հետագա թեստերը, որոնք կատարվել են երկու օր հետո Պաստորի ինստիտուտում (Նյաչանգ), ցույց են տվել, որ պացիենտը վարակվել է H5N1-ի ենթատեսակով։

Հայտնի է, որ թռչնագրիպի այդ տարատեսակը մահացու բռնկումների է հանգեցնում վայրի եւ ընտանի կենդանիների շրջանում եւ երբեմն ախտահարում է մարդկանց։

«Հիվանդության լուրջ խորացման պատճառով պացիենտը մարտի 23-ին մահացել է»,- տեղեկացրել են Թայնին նահանգի առողջապահության դեպարտամենտի ներկայացուցիչները։

Հետաքննությունը ցույց է տվել, որ ուսանողը, որը սովորում էր Նյաչանգի համալսարանում, զբաղվել է վայրի թռչուններ որսալով փետրվարի 10-ի լուսնային Նոր տարվանից առաջ եւ հետո։ Սակայն այն շրջանում, որտեղ նա զբաղվել է դրանով, Նին Հոա Թանից ոչ հեռու,  սատկած կամ հիվանդ ոչ մի թռչուն չի գրանցվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել