• Latest news

Արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը կարող է դեպրեսիայի առաջացման պատճառ դառնալ. JAMA

4 ապրիլի, 2024  16:35

Գլյուկոզայի եւ տրիգլիցերիդների բարձր եւ բարձր խտության լիպոպրոտեինների ցածր մակարդակներն արյան մեջ հարաբերակցվում են դեպրեսիայի, տագնապի եւ սթրեսային խանգարումների առաջացման բարձր հավանականության հետ։ Այսպիսի եզրակացության են եկել  Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում։

Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են գլյոկոզայի, տրիգլիցերիդների (ճարպեր, որոնք էներգիայի հիմնական աղբյուրն են օրգանիզմի համար) եւ «լավ խոլեստերինի» (բարձր խտության լիպոպրոտեիններ) մակարդակները 211 0200 մասնակիցների արյան մեջ։ Դրանից հետո սկսվել է փորձարկվողներին հետեւելու շրջանը, որը տեւել է ավելի քան 20 տարի։

Դիտարկման փուլի ավարտին հետազոտողները հավաքել են տեղեկություն մասնակիցների հոգեկան առողջության մասին։ Նշվել է, որ այդ ընթացքում 16 256 մասնակիցների մոտ ախտորոշվել են դեպրեսիա, տագնապ կամ խանգարումներ՝ կապված սթրեսի հետ։ Պարզվել է, որ արյան մեջ «լավ խոլեստերինի» ցածր մակարդակը տրիգլիցերիդների եւ շաքարի բարձր խտության հետ միասին հարաբերակցվել է այդ հոգեկան պաթոլոգիաների  բարձր հավանականության հետ ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ։

Գիտնականների խոսքով՝ մետաբոլիկ կարգավորման խանգարումներն ավելի հավանական են դարձնում հոգեկան խանգարումների առաջացումը։ Անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ պարզելու համար, թե կարող են արդյոք ավելի վաղ միջամտությունները (օրինակ՝ դիետան եւ դեղորայքայինը) չեզոքացնել այդ փոխկապվածությունը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել