• Latest news

ԱՄՆ-ը տեղեկատվություն է հավաքում հնդկական համեմունքներում քաղցկեղ առաջացնող թունաքիմիկատների բարձր մակարդակի մասին

27 ապրիլի, 2024  12:26

ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վերահսկման վարչությունը (FDA) տեղեկություններ է հավաքում հնդկական MDH և Everest համեմունք արտադրող ընկերությունների մասին այն բանից հետո, երբ Հոնկոնգը դադարեցրել է նրանց որոշ ապրանքների վաճառքը՝ քաղցկեղ առաջացնող թունաքիմիկատների ենթադրյալ բարձր մակարդակի պատճառով, հայտնում է Reuters-ը։

«ԱՄՆ Սննդամթերքի և դորայքի վերահսկման վարչությունը (FDA) տեղյակ է հաղորդումներին և լրացուցիչ տեղեկություններ է հավաքում իրավիճակի մասին», - ուրբաթ օրը Reuters-ին ասել է FDA-ի ներկայացուցիչը:

Այս ամիս Հոնկոնգը դադարեցրեց  MDH-ի համեմունքային երեք խառնուրդի և Everest-ի ձկան քարի համեմունքի վաճառքը: Սինգապուրը կարգադրել է արգելել Everest-ի   համեմունքների խառնուրդի վաճառքը՝ հայտնելով, որ դրանում էթիլենի օքսիդի բարձր մակարդակ է պարունակվում, որն պիտանի չէ մարդու օգտագործման համար և երկարատև ազդեցության դեպքում քաղցկեղի վտանգ է ներկայացնում:

MDH-ի և Everest-ի համեմունքները, որոնք վաճառվում են նաև Եվրոպայում, Ասիայում և Հյուսիսային Ամերիկայում, վերահսկվում են նաև հնդկական կարգավորիչի կողմից՝ որակի չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով։



Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել