• Latest news

Լակշման Սամարանայակեին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում

3 մայիսի, 2024  14:16

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի,  Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի, Իտալիայի ստոմատոլոգների ասոցիացիայի և բժշկական բուհի նախաձեռնությամբ անցկացվող Հայ-իտալական առաջին միջազգային համաժողովի շրջանակում կայացավ Գիտական խորհրդի արտահերթ նիստ, որտեղ ստոմատոլոգիայի ոլորտում հայտնի, աշխարհահռչակ մանրէաբան, Հոնկոնգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կլինիկական ակադեմիկոս Լակշման Սամարանայակեին շնորհվեց ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչում:

Գործընկերներին և հյուրերին ողջունեց ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել Ձեզ Երևանի պետական բժշկական համալսարանի տանիքի ներքո, և կարծում եմ, որ ավանդույթ դարձած այս գիտաժողովները ևս մեկ անգամ ընդգծում են՝ բժշկական բուհը հաստատում է իր միջազգայնացման գործընթացը: Մենք մեր առջև դրել ենք գերակա խնդիր՝ Ստոմատոլոգիայի ֆակուլտետը ևս դիտարկել միջազգային հավատարմագրման առումով: Ուրախալի է, որ այն նորարարությունները, այն լոգիստիկ գործընթացները, որոնք մենք կիրառել ենք, այսօր բերում են իրենց տրամաբանական արդյունքը, մասնավորապես՝ աշխարհահռչակ մասնագետների ինտեգրացումը մեր համալսարանական աշխատանքներում», - ասաց Արմեն Մուրադյանը` հավելելով, որ շուրջ տասը երկիր միավորող գիտաժողովը, ինչպես նաև հավատարմագրման գործընթացը կարևոր են նաև երիտասարդ մասնագետների՝ աշխարհի 34 երկրից այստեղ կրթություն ստացող օտարերկրացի ուսանողների համար:

Լակշման Սամարանայակեն երախտիքի խոսք հղեց ներկաներին․ «Սա իմ առաջին այցն է այս գեղեցիկ քաղաք և այս հրաշալի համալսարան։ Ինձ համար մեծագույն հաճույք է լինել աշխարհի այս մասում։ Ես արմատներով Ասիայից եմ, ծնվել եմ Շրի Լանկայում, բայց այժմ աշխատում եմ Հոնկոնգում։ Աշխատել եմ աշխարհի 5 տարբեր համալսարաններում՝ Հոնկոնգի, Գլազգոյի, Ալբերտայի, Շարժայի, Քուվեյթի։ Լինելով աշխարհի հինգ մայրցամաքի ավելի քան 40 երկրում՝ կարող եմ փաստել ձեր համալսարանի եռանդը և համագործակցությունը բոլոր միջազգային դպրոցների և համալսարանների հետ։ Վստահաբար կարող եմ ասել՝ սա առաջատար համալսարան է։ Ինձ համար մեծ պատիվ է, և ես գիտեմ, որ շատ քչերն են արժանանում ԵՊԲՀ պատվավոր դոկտորի կոչմանը։ Անհամբերությամբ սպասում եմ Ստոմատոլոգիական ֆակուլտետի և Երևանի պետական բժշկական համալսարանի հետ առավել սերտ համագործակցությանը»։

Նշենք, որ շուրջ տասը տարի հայտնի մասնագետը ղեկավարել է Հոնկոնգի համալսարանի Ստոմատոլոգիական ֆակուլտետը, 400-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ է։ 

Գիտության մեջ ակնառու ներդրման համար պրոֆեսոր Սամարանայակեն արժանացել է բազմաթիվ միջազգային մրցանակների, այդ թվում՝ հեղինակավոր թագավոր Ջեյմս IV-ի պրոֆեսորի կոչմանը՝ Էդինբուրգի վիրաբույժների թագավորական քոլեջում, և Վաշինգտոնի ստոմատոլոգիական հետազոտությունների միջազգային ասոցիացիայի «Ականավոր գիտնական» մրցանակին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է