• Latest news

14-ամյա քարվաճառցի աղջկան ամենավերջին մոդելի իմպլանտ է ներպատվաստվել (ֆոտո)

10 հոկտեմբերի, 2014  18:08

Լուսանկարում Cochlear ավստրալական ընկերության կողմից թողարկված վերջին՝ Nucleus 6 մոդելի իմպլանտն է, որից մեկ օրինակ էլ ընկերությունը, Հայաստանում կոխլեար իմպլանտացիայի 10-ամյակի կապակացությամբ, 14-ամյա քարվաճառցի Կարինե Մինասյանի վիրահատության համար է նվիրաբերել: Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Cochlear-ի ներկայացուցիչները նոր սարքը քիթ-կոկորդ-ականջաբանների՝ Երեւանում ընթացող միջազգային գիտաժողովի մասնակիցներին են ներկայացրել:


Ինչպես ԱՊՀ երկրներում ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Դեգտարյովն է NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նշել, երեխաների համար կիրառման պարագայում նոր իմպլանտի հիմնական առավելությունը շրջակա պայմաններն ավտոմատ որոշելու եւ դրանց հարմարվելու կարողության մեջ է կայանում: «Նախորդ համակարգերը կարգավորող ծրագրեր էին պարունակում: Մեկը, ենթադրենք, աղմկոտ, մյուսը՝ հանգիստ միջավայրում, երրորդն էլ՝ ֆոկուսային աշխատանքի համար: Կարգավորումներից մեկն էլ երաժշտության հետ աշխատանքի համար էր նախատեսված: Երեխան դժվարությամբ է այդ ամենին տիրապետում: Իսկ այստեղ մի համակարգ է ներառված, որն ավտոմատ կերպով ձայնի փոփոխություններին հետեւելու եւ անհրաժեշտ ծրագիրը միացնելու հնարավորություն ունի», - մեկնաբանել է փորձագետը:

Նոր իմպլանտը մի տարբերություն եւս ունի. խոսքը հիբրիդային խթանման մասին է: Ալեքսանդր Դեգտարյովի մեկնաբանմամբ, իմպլանտները հիմնականում բարձր հաճախականությունների վրա են աշխատում, մինչդեռ աղմկոտ միջավայրում խոսքը եւ երաժշտական գործիքների ձայնն ավելի լավ ընկալելու համար նաեւ ցածր հաճախականությունների կարիք է զգացվում: «Մեր համակարգը կարող է նաեւ ցածր հաճախականություններով աշխատել»,- նշել է նա: Այլ իմպլանտների հետ համեմատությամբ, Nucleus 6-ը մեկ առավելություն եւս ունի՝ արտաքին աղբյուրի հետ անլար միացում է ապահովում:

Cochlear ընկերության ներկայացուցչի խոսքով, Nucleus 6-ը Արեւմտյան Եվրոպայի երկրներում շուրջ 20 հազար եվրոյով է վաճառվում: Խոսելով այն մասին, որ 14-ամյա Կարինե Մինասյանը անվճար հիմունքներով է իմպլանտը ստացել, Ալեքսանդր Դեգտարյովը նշել է. «Սա բոլորովին էլ առաջին, եւ հուսով եմ՝ վերջին իմպլանտը չէ, որ Cochlear-ը հայ երեխաներին է փոխանցում»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել