• Latest news

Կլինիկական մահից հետո որքա՞ն ժամանակում է հնարավոր մարդուն վերակենդանացնել

22 հունիսի, 2024  00:10

Կլինիկական մահ տարած հիվանդները հաճախ նշում են, որ տեսել են լույսի պայծառ շողեր և մութ թունել: Այս թեման գրավել է ամբողջ աշխարհի գիտնականների ուշադրությունը, և այս երևույթին բազմաթիվ ուսումնասիրություններ են նվիրված։ Ամերիկացի մասնագետների վերջին հետազոտություններից մեկը նկարագրել է moyzhurnal պորտալը։

Երբ սիրտը դադարում է բաբախել, դադարում է ուղեղի արյան մատակարարումը, ինչը հանգեցնում է թթվածնի պակասի անդառնալի հետևանքների, գրում է pravda.ru-ն։ Արդյունքում ուղեղի կեղևը սկսում է չորանալ, և մարդը կորցնում է գիտակցությունը: Նույնիսկ ինտենսիվ վերակենդանացման միջոցառումներն ի վիճակի չեն լինում շտկել այս իրավիճակը։

Նյու Յորքի համալսարանից ամերիկացի գիտնական Սեմ Պառնիան մահվան ֆենոմենի և վերակենդանացման հնարավորությունների վերաբերյալ մի քանի հետազոտություն է անցկացրել։ Նրա աշխատանքը ցույց է տվել, որ մահվան հաստատումից հետո մարդու գիտակցությունը դեռ կարող է պահպանվել ևս 20 վայրկյան։

Ուղեղի կեղևը կարող է գործել սրտի կանգից հետո՝ էլեկտրական ազդանշաններ ուղարկելով: Այս կարճ ժամանակահատվածը մարդուն կյանք վերադառնալու հնարավորություն է ընձեռում։

Բժշկական պրակտիկայից հայտնի է, որ մարմինը կարող է վերականգնել իր գործառույթները մահվանից (սրտի կանգ) հետո 3-6 րոպեի ընթացքում: Կլինիկական մահից հետո ուղեղի էլեկտրական ակտիվությունը աստիճանաբար նվազում է. որոշ հատվածներ մահանում են, մյուսները շարունակում են գործել:

Սակայն նույնիսկ բարեհաջող վերակենդանացման դեպքում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը կարող է խաթարվել՝ հանգեցնելով մտածելու, քայլելու, խոսելու և այլնի ունակության կորստի:

Ամերիկացի հետազոտողները սենսացիոն բացահայտում են արել. կլինիկական մահից հետո մարդու կյանքը հնարավոր է պահպանել 12 ժամվա ընթացքում։ Խոզի ուղեղի վրա արհեստական արյան ​​շրջանառության համակարգ օգտագործող փորձի ժամանակ գիտնականները պարզել են, որ այն բանից հետո, երբ թթվածինը և սննդանյութերը թափանցում են մեռած հյուսվածքներ, ուղեղն ակտիվության նշաններ է ցույց տալիս:

Նյարդային բջիջները արձագանքել են գրգռիչներին, արձանագրվել են թույլ էլեկտրական ազդակներ և իմունային համակարգի արձագանք։ Ուղեղի կառուցվածքների ակտիվության նշաններ նկատվել են ոչ միայն 12 ժամ անց, այլ նաև հետազոտության 1,5 օրվա ընթացքում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել