• Latest news

ԱՄՆ–ում մեկնարկում է Էբոլայի դեմ կանադական պատվաստանյութի փորձարկումը մարդկանց վրա

13 հոկտեմբերի, 2014  22:23

Կանադական VSV-EBOV Էբոլայի դեմ պատվաստանյութի փորձարկումը կմեկնարկի ԱՄՆ–ում այսօր, հոկտեմբերի 13–ին։ Այն մշակված է Կանադայի Միկրոկենսաբանության պետական լաբորատորիայի գիտնականների կողմից, իսկ իրավունքների մի մասը ամերիկյան NewLink ընկերությանն է պատկանում։

CTV News հեռուստակայանի հաղորդմամբ, պատվաստանյութի թեստավորմանը Ուոլտեր Ռիդի բանակային հետազոտական ինստիտուտում 40  կամավորական կմասնակցի։

Ինչպես հայտնել է Կանադայի առողջապահության նախարար Ռանա Ամբրոուզը, փորձարկման առաջին արդյունքները այս տարվա դեկտեմբերին հայտնի կլինեն։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը որպես առավել հեռանկարային դեղամիջոցներ նշել էր կանադական VSV-EBOV եւ բրիտանական GlaxoSmithKline ընկերության ChAd-EBO պատվաստանյութերը։ ԱՀԿ–ն հայտարարել էր, որ եթե պատվաստանյութերի անվտանգությունը ապացուցվի, ապա նրանք բուժանձնակազմի տրամադրության տակ կհայտնվեն այս տարվա նոյեմբերին, իսկ լայն կիրառում կստանան 2015–ի սկզբներին։

ԱՀԿ վերջին տվյալներով Էբոլա տենդի զոհ են դարձել  4033 մարդ, մոտ 9000 վարակվել են։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել