Տղամարդը, որը պայքարում է գլխուղեղի չորս ուռուցքի դեմ, որոնցից մեկը հայտնաբերել էր ձիթապտղի հանդեպ տենչի զարգացումից հետո, հավաքում է 40․000 ֆունտ ստեռլինգ՝ ԱՄՆ-ում բուժում ստանալու համար, որը կարող է փրկել նրա կյանքը, հայտնում է News Shopper-ը:
2011 թվականի օգոստոսին 33-ամյա լոնդոնցի Դեն Հորոքսի գլխուղեղում առաջին անգամ կյանքին վտանգ սպառնացող ուռուցք է հայտնաբերվել և նա ենթարկվել է գլխուղեղի վիրահատության և սկսել կանոնավոր հետազոտվել:
2014 թվականի մայիսին նրան ասացին, որ նրա գլխուղեղում մեկ այլ ուռուցք է հայտնաբերվել և նա վիրահատության և ռադիոթերապիայի կարիք ունի: Երրորդ գոյացությունը նրա ուղեղում հայտնաբերվել է 2018 թվականի հուլիսին այն բանից հետո, երբ Դենի մոտ անսովոր ախտանիշներ հայտնվեցին և նա սկսեց ձիթապտուղ ուտել, որը նախկինում չէր սիրում:
Դրան հաջորդեցին նրա վերջին նորագոյացումները՝ ուղեղի ուռուցք և ողնաշարի ուռուցք, որոնք հայտնաբերվեցին հոկտեմբերին:
14 տարուց հետո, ներառյալ ճառագայթային թերապիան, գլխուղեղի չորս վիրահատությունը, ողնաշարի մեկ վիրահատությունը և վեցամսյա հետազոտությունները, նա իր «վերջին նետումն» անում:
Տղամարդը Մեծ Բրիտանիայում գրեթե սպառել է բուժման տարբերակները։ Նա հավաքել է 40․000 ֆունտ ստերլինգ, որպեսզի մեկնի ԱՄՆ-ի Հյուսթոնում գտնվող MD Anderson Cancer Center՝ բուժման նորարարական մեթոդներին ծանոթանալու համար, ներառյալ գենետիկական թեստը՝ անհատական դեղամիջոց գտնելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
month
week
day