• Latest news

Պարզվել է, որ տղամարդու փորկապությունն արյան քաղցկեղի վտանգավոր տեսակի ախտանիշ է. Daily Mail

27 մայիսի, 2025  08:37

68-ամյա Ռոնի Հասթոնը բժշկի է դիմել փորկապության պատճառով, որը, ինչպես հետո պարզվել է, արյան քաղցկեղի վտանգավոր տեսակի ախտանիշ է։ Տղամարդու հիվանդության պատմությունը շարադրել է Daily Mail-ը։

Հասթոնը երբեք չի բողոքել իր առողջությունից և խրոնիկական հիվանդություններ չի ունեցել։ Նա բժշկի մոտ է գնացել աղիքային խնդիրների և փորլուծության գանգատներով: Տղամարդն անհրաժեշտ անալիզներ է հանձնել, որից հետո նրան խնդրել են երկու շաբաթ անց կրկին այցելել՝ հետազոտության արդյունքներն իմանալու։ Սակայն, քանի որ տղամարդու ինքնազգացողությունն արագ վատացել է, նա կրկին դիմել է բժշկական օգնության։ Այս անգամ պարզվել է, որ նրա երիկամները գործում են միայն 14 տոկոսով, իսկ փորկապությունը պայմանավորված էր արյան մեջ կալցիումի շատ բարձր մակարդակով։ Ի վերջո, նրա մոտ միելոմա են ախտորոշել։

Բժիշկները Հասթոնին պատրաստում էին ոսկրածուծի փոխպատվաստման և հույս ունեին, որ հիվանդությունը կբարելավվի։ Սակայն, երկրորդ քիմիաթերապիայից հետո սրացած թոքաբորբ է զարգացել, որը հանգեցրել է սեպսիսի, ապա՝ մահվան։

Փորկապությունից բացի, այս տեսակի քաղցկեղի ախտանիշներից են մեջքի ցավը, ոսկորների ջարդվածությունը, հոգնածությունը և կրկնվող վարակները։ Շատ հաճախ, վաղ փուլերում, հիվանդությունն անախտանիշ է. հիվանդությունը հնարավոր է բացահայտել արյան հետազոտություններով։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll