Կինը, որն իր ուղեղի մշուշվածության և հիշողության կորստի մեղավոր էր համարում դաշտանադադարը, պատմել է իր հուսահատության մասին, երբ պարզվել է, որ գլխուղեղի անվիրահատելի ուռուցք ունի, գրում է Daily Mail-ը։
46-ամյա Ջեյն Ռոբերթսը այս տարվա սկզբին սկսել է շփոթվածություն և մոռացկոտություն զգալ, սակայն ենթադրել է, որ դրանք դաշտանադադարի անվնաս ախտանշաններ են։ Նա խնդիրների մասին նշել է թերապևտի մոտ ընդունելության ժամանակ։ Նրա բժիշկը մտավախություն է հայտնել, որ դա կարող է լինել դեմենցիայի վաղ սկիզբ։ Համակարգչային տոմոգրաֆիան շուտով բացահայտել է իրական պատճառը՝ գլխուղեղի չարորակ ուռուցք։
2025 թվականի մարտի 21-ին Ջեյնի մոտ գլիոմա է հայտնաբերվել։ Այս տեսակի քաղցկեղի բուժման ստանդարտ մեթոդը վիրահատությունն է՝ ուռուցքի հնարավորինս մեծ մասը հեռացնելու համար, որին հաջորդում են ճառագայթային թերապիան և քիմիաթերապիան։ Սակայն Ջեյնի դեպքում հետագա սկանավորումը ցույց է տվել, որ ուռուցքը գտնվում է թալամուսում՝ գլխուղեղի կենտրոնի խորքում, ինչը նրան անվիրահատելի էր դարձնում։
Լիվերպուլի բնակչուհին այժմ սպասում է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի արդյունքներին՝ պարզելու, թե որքանով է զարգացած քաղցկեղը։
Այդ ժամանակից ի վեր նա սկսել է ներկայացնել իր պատմությամբ TikTok-ում՝ հանրության ուշադրությունը գրավելու համար, և որոշ տեսանյութեր հավաքել են ավելի քան 100 000 դիտում։ Ջեյնը հույս ունի, որ իր փորձը կոգեշնչի մյուսներին չանտեսել անսովոր ախտանշանները, որքան էլ դրանք աննշան թվան։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում