• Latest news

11-ամյա տղան մահացել է ջերմային լողավազանում լողալուց հետո՝ հազվագյուտ ամեոբային վարակի պատճառով

26 հունիսի, 2025  23:07

Գերմանական Bild պարբերականի տվյալներով՝ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Սլովակիայի Ստուրովո քաղաքում։ 11-ամյա երեխան լողի դասի էր մասնակցում «Вадас» ջերմային հանգստավայրում, երբ, նախնական տվյալներով, վարակվել է հազվագյուտ նախակենդանիով՝ Naegleria fowleri -ով, որը հայտնի է նաև «մարդասպան ամեոբա» անունով։

Լողալուց մի քանի օր անց տղայի մոտ ուղեղի ծանր վարակիչ վնասվածքի ախտանիշներ են ի հայտ եկել։ Բժիշկներն ախտորոշել են ամեոբիկ մենինգոէնցեֆալիտ՝ հիվանդություն, որն առաջանում է ամեոբայի քթի անցուղիներով ներթափանցման և հետագայում դեպի ուղեղ տարածման հետևանքով։ Այդ վարակի դեմ արդյունավետ բուժում ներկայում չկա, և երեխան ապրելու ոչ մի շանս չուներ։

Մասնագետների կարծիքով, Naegleria fowleri-ն ապրում է տաք քաղցրահամ ջրերում և ակտիվանում է 25 աստիճանից բարձր ջերմաստիճանում։ Այն հաճախ հանդիպում է տաք աղբյուրներում և ջերմային լողավազաններում։ Միջադեպի պատճառով  «Վադաս»  համալիրի բոլոր լողավազանները ժամանակավորապես փակվել են սանիտարական ստուգումների համար։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Related News
 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll