• Latest news

2027 թ. Հայաստանում կայանալիք Հայ Բժիշկների Համաշխարհային Կոնգրեսի նախագահ է ընտրվել Արմեն Մուրադյանը

4 հուլիսի, 2025  16:11

Մադրիդում անցկացվող 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսի (AMWC2025), ընթացքում 2027 թվականին Հայաստանում կայանալիք Հայ Բժիշկների Համաշխարհային Կոնգրեսի նախագահ է ընտրվել պրոֆեսոր Արմեն Աբգարի Մուրադյանը։ Այս մասին հայտնում է ԵՊԲՀ մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանը։

Նշենք, որ Հայկական բժշկական միջազգային կոմիտեի (AMIC) նախաձեռնությամբ հուլիսի 3-5-ը Մադրիդում անցկացվում է 14-րդ Համահայկական բժշկական կոնգրեսը (AMWC2025), որի առանցքում Հայաստանի և սփյուռքահայ բժիշկների գործակցությունն է, ինչպես նաև բժշկագիտությանը, մեր երկրում առողջապահության ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ռազմավարական ծրագրերն ու նախաձեռնությունները։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Video
 
 
  • Event calendar
 
 
  • Archive
 
  • Most read

month

week

day

 
  • Find us on Facebook
 
  • Poll
Total votes (8)  |  Other poll