• Latest news

Էբոլայից ապաքինված դալասցի բուժքրոջ շանը վերադարձրել են կարանտինից

3 նոյեմբերի, 2014  13:35

Էբոլայից ապաքինված դալասցի բուժքրոջ Բենթլի անունով շանը վերադարձրել են կարանտինից: Նինա Ֆամի եւ նրա սպանիելի հուզիչ հանդիպումը ԱՄՆ ռազմածովային ուժերի նախկին բազաներից մեկում է տեղի ունեցել, որտեղ կենդանին 3 շաբաթ տեւողությամբ կարանտին է անցել եւ ամեն օր անհատական պաշտպանիչ համազգեստով զինված անասնաբույժների ուշադրության տակ գտնվել, հաղորդում է FoxNews-ը:

«Նախ եւ առաջ ցանկանում եմ երախտիքիս խոսքը հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր աշխարհի բոլոր ծայրերից իրենց բարեմաղթանքներն են ուղարկել՝ միստր Բրենթլիի եւ ինձ համար», - նշել է բուժքույրը՝ նոյեմբերի 1-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում: Ողջ աշխարհի ուշադրության կենտրոնում հայտնված կենդանին, որը Նինա Ֆամի «լավագույն ընկերներից մեկը լինելու» պատիվն ունի, նույնպես ներկա է գտնվել միջոցառմանը:

Հիշեցնենք, որ Նինան նախորդ ամսվա ընթացքում՝ լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանի խնամքով զբաղվելու արդյունքում էր Էբոլա հեմոռագիկ տենդով վարակվել: Բուժքրոջ՝ Վաշինգտոնի վարչական շրջանում գործող բուժհաստատություններից մեկում կազմակերպված բուժումը հոկտեմբերի 24-ին է ավարտվել:

Մի փոքր ավելի վաղ նմանատիպ մի դեպք էլ Իսպանիայի մայրաքաղաքում էր տեղի ունեցել՝ մեկ շոշափելի տարբերությամբ. Էբոլայով վարակված բուժքրոջ շունը հիշյալ պարագայում էվթանազիայի էր ենթարկվել:

«Բենթլին կենդանի է եւ շարունակում է Դալասի բնակիչը լինել: Նրա կյանքը փրկելու համար բազմաթիվ մարդիկ մեծ թվով աշխատաժամանակ են ծախսել», - նշել է քաղաքապետ Մայք Ռոուլինգսը՝ խոստովանելով, որ օրեր առաջ նույնիսկ հասցրել է համբուրել շանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է