• Latest news

Ի՞նչ է ռեգեներատիվ բժշկությունը. պատմում է ամերիկացի մասնագետը

19 նոյեմբերի, 2014  21:34

Վերջին ժամանակներում շատ է խոսվում ռեգեներատիվ բժշկության մասին, սակայն քչերը գիտեն, թե ինչ է դա։ Ռեգեներատիվ բժշկության վերաբերյալ NEWS.am Medicine–ի թղթակիցը զրուցել է աշխարհի առաջատար մասնագետներից մեկի՝ Բալթիմորի համալսարանի պրոֆեսոր, պլաստիկ վիրաբույժ Ռիկարդո Ռոդրիգեսի հետ։

Ռեգեներատիվ բժշկությունը վնասված կամ հիվանդությամբ խոցված հյուսվածքների վերականգման հնարավորություն է ընձեռում՝ էնդոգեն ցողունային բջիջների ներարկման կամ փոխպատվաստման օգնությամբ։ Ինչպես նշել է Ռոդրիգեսը, ռեգենարատիվ բժշկության մեթոդը կարող է մարմնի տարբեր մասերի համար կիրառվել. դրա օգնությամբ կարելի է այրվածքների հետեւանքները մեղմել, սպիներից ազատվել, վնասված վերջույթների շարժունակությունը վերականգնել կամ ուղղակի փոխել արտաքինը, օրինակ, մեծացնել կուրծքը։

Որտեղի՞ց են վերցվում ցողունային բջիջներն այս ամենի համար։ Պարզվում է, մեծ քանակությամբ ցողունային բջիջներ կան ճարպային հյուսվածքներում։ Անգամ ավելի շատ, քան ոսկրածուծում, նշել է պրոֆեսորը։ Պրոցեդուրայի ընթացքում պացիենտից լիպոսակցիայի օգնությամբ ճարպ է վերցվում, որը հետո վերամշակվում է եւ ներարկվում վնասված հյուսվածքի մեջ։ Ճարպում գտնվող ցողունային բջիջները կատարում են ողջ «ռեգեներատիվ աշխատանքը», վերականգնելով վնասված հյուսվածքները։

Անցյալ տարի Հայաստան կատարած իր այցի ժամանակ պրոֆեսոր Ռոդրիգեսը իրեն հրավիրած պլաստիկ վիրաբույժ Գագիկ Ստամբոլցյանի հետ միասին կիրառել է այս մեթոդը ձեռքերի ու ոտքերի այրվածք ստացած երիտասարդ նկարչուհուն օգնելու համար։ Այսօր բժիշկը նորից հանդիպել է այդ հիվանդին՝ նրա վիճակը գնահատելու համար։ Ըստ Ռոդրիգեսի, այսօր այրվածքների հետքերը գրեթե վերացել են, իսկ ձեռքերի շարժունակությունը բավականին լավացել։

Այսպիսով, ռեգեներատիվ բժշկությունը շատ հեռանկարային ճյուղ է, որը բազում մարդկանց օգնելու եւ նրանց կյանքի որակը լավացնելու հնարավորություն է ընձեռում։ Սակայն շատ երկրներում պլաստիկ վիրաբույժները չեն կարողանում ամբողջ թափով աշխատել եւ օգտագործել այս մեթոդի ողջ հնարավորությունները, քանի որ օրենսդրությունը դա թույլ չի տալիս։ ԱՄՆ–ում, օրինակ, ըստ Ռոդրիգեսի, սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչության նորմերի պատճառով ռեգեներատիվ բժշկության  ոչ բոլոր մեթոդներն են կիրառելի։ Հայաստանում, ըստ մասնագետի, դաշտն ավելի բաց է, ու այստեղ կարելի է անել վիրահատություններ, որոնք ԱՄՆ–ում դժվար կլիներ կատարել։ ԱՄՆ–ում, օրինակ, կարելի է ճարպի փոխպատվաստում կատարել, բայց Հայաստանում հնարավոր է Stromal vascular fraction եւս կատարել՝ պրոցեդուրա, որի ընթացքում ճարպից զատվում են ցողունային բջիջները, եւ դրանց օգնությամբ բուժում են այրվածքներ կամ մի շարք այլ դեֆորմացիաներ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է