• Latest news

6 անհասկանալի ախտանշան, որոնցից պետք չէ վախենալ

8 հունվարի, 2014  19:48

Փորձագետները պնդում են, որ առաջին հայացքից սարսափ ներշնչող որոշ ախտանշաններից իրականում պետք չէ վախենալ:

«Իրականում որոշ անսովոր ախտանշաններ մեր օրգանիզմի բնական փոփոխությունների մասն են կազմում», - պատմում է Յելի համալսարանի կանխարգելիչ կետնրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Դեվիդ Կացը  Newsmax Health-ի հարցազրույցում:

Ահա վեցը սարսափելի ախտանշան, որոնք հիմնականում կապված չեն լուրջ խնդիրների հետ

1. Լողացող աչք

Ձեր տեսադաշտում հայտնվող ոչ մեծ լողացող բծերը, կետերը եւ ալիքաձեւ գծերը կարող են ձեզ նյարդայնացնել, բայց որպես կանոն  վտանգավոր չեն, ասում է Նյու Ջերսիի ակնաբույժ, բժիշկ Քերի Սիլվերմանը: «Դրանք իրականում  գելի փոքր կտորներ են կամ քայքաված բջիջներ, որոնք կպել են միմյանց եւ շղարժ գցել ցանցաթաղանթի վրա»:

Ե՞րբ է պետք անհանգստանալ. Երբ լողացող կետերը հայտնվում են լույսի առկայծման հետ կամ խանգարում են ընթերցանությանը, ապա դուք պետք է դիմեք ձեր ակնաբույժին ՝ համոզվելու համար , որ չունեք ցանցաթաղանթի շերտազատում կամ պատռում:

2. Թրթռացող կոպ

Սթրեսը, հոգնածությունը եւ համակարգչի առաջ երկար նստելը կարող են վերին կամ ստորին կոպի մկանային սպազմ առաջացնել: Թրթռումը սովորաբար դադարում է ինքն իրեն, ասում է բժիշկ Սիլվերմանը: Տաք կոմպրեսները կամ աչքի կաթիլները երբեմն դադարեցնում են դրանք, ասում է նա:

Ե՞րբ է պետք անհանգստանալ.Եթե այդ թռթռումը շարունակվում է մի քանի շաբաթից երկար, ապա խորհրդակցեք ձեր ակնաբույժի հետ՝ համոզվելու համար, որ աչքի արտաքին մակերեսի բորբոքում չկա:

3. Հանկարծակի ուժեղ ցավ, որն արագ անցնում է

Բժիշկ Կացը «Հիվանդության հաստատում. Հիասքանչ ճշմարտություն այն մասին թե ինչն է մեր համար լավ»  նոր գրքի հեղինակը, ասում է , որ շատ մարդիկ մարմնի ցանկացած հատվածում զգում են պատահական սուր ցավ: «Ցավը կարող է շատ ուժեղ լինել կամ շատ անցողիկ», ասում է նա՝ ավելացնելով, որ դա կարող է նեյրոնների կուտակումների արդյունք լինել, որոնք պատահականորեն առանց պատճառի սկսում են  ուժեղ իմպուլսներ ուղարկել: «Դա ոչ մի կապ չունի հիվանդության կամ վնասվածքի հետ»:

4. Գորտնուկներ եւ խալեր

Գրեթե  բոլորի մոտ տարիքի հետ մաշկի գերաճ կարող է առաջանալ, ասում է առաջատար մաշկաբան, բժիշկ Ջերոմ Լիտտը: Դրանց մեծամասնությունը բարորորակ ուռուցքներ են: «Հասուն մարդու մոտ մարմնի վրա միջինում առկա է մոտ 40 խալ»,- ասում է նա: Գորտնուկները փոքր ճկուն հանգույցների տեսք ունեն եւ հազվադեպ են չարորակ լինում:  Նրանք զարգանում են, երբ մաշկը մաշկին է հպվում, կամ երբ հագուստը դիպչում է  մաշկին:

Ե՞րբ է պետք անհանգստանալ. Եթե գերաճը պնդանում է, կոպտանում, փոխում է գույնը եւ չափը, խորհրդակցեք ձեր մաշկաբանի հետ:

5. Արագ առաջացող կապտուկներ

Շատ մարդիկ ի ծնե հակված են կապտուկների արագ առաջացմանը, բայց դա չի ազդում իրենց առողջության վրա: Բայց ասպիրինը եւ արյունը ջրիկացնող այլ դեղեր ազդում են արյան մակարդելիության վրա, ինչի պատճառով կարող են կապտուկներ առաջանալ: Սովորաբար դա ցավոտ չէ, ասում է բժիշկ Լիտտը:

Երբ պետք է անհանգստանալ. Եթե կապտուկներն առաջանում են հանկարծակի եւ անբացատրելի կերպով, խորհրդակցեք ձեր բժշկի հետ՝ արյան հիվանդությունները բացառելու համար:

6. Մի քիչ բարձր զարկերակային  ճնշում

Շատ գործոններ, ներառյալ սթրեսը, դեղորայքը, նույնիսկ այն, թե դուք ինչ եք ուտում, կարող են ժամանակավոր ազդեցություն թողնել  զարկերակային ճնշման վրա:  Մեզանից շատերը «սպիտակ խալաթի համախտանիշ» ունեն բժշկի այցելության ժամանակ: Ճնշման ցուցամիշները սովորաբար իջնում են եւ կարգավորվում, երբ դուք թուլանում եք:

Ե՞րբ է պետք անհանգստանալ.  Եթե ձեր ճնշումը մշտապես բարձր է նույնիսկ բժշկի սենյակից դուրս, ապա  խոսացեք ձեր բժշկի հետ ստեղծված իրավիճակի մասին՝ պարզելու համար, արդյոք ձեզ պետք է հակագերճշնումային դեղորայք ընդունել կամ զարկերակյին ճնշումը իջեցնող այլ միջոցների դիմել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է