• Latest news

«Ոչ ալերգիկ Ամանոր» անցկացնելու 8 խորհուրդ

30 դեկտեմբերի, 2014  21:17

Ամանորը հրաշալի ժամանակ է հարազատներով եւ ընկերներով հավաքվելու համար, սակայն քչերն են հիշում, որ ամանորյա տոնակատարություններն ուտելիքների բազմազանությամբ կարող են մեծ վնաս հասցնել մեր օրգանիզմին: Մասնագետները տարբեր հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ են տալիս Ամանորին եւս զգույշ լինել սննդամթերքների եւ խմիչքների հարցում: Ալերգիկ հիվանդները եւս բացառություն չեն կազմում: Ինչպես հաղորդում է Fox News-ը, Ամանորյա տոնակատարությունները եւս կարող են սրել ալերգիկ խնդիրները, որոնցից խուսափելու համար պետք է հետեւել մի քանի խորհուրդների:

1. Մաքրեք տոնածառը

Եթե Ձեր տոնածառն բնական է, նախքան այն տուն բերելը մաքրեք եւ չորացրեք այն, քանի որ տան մեջ եղած ժամանակ այն  կարող է սպորներ արձակել: Տասնյակ հազարավոր բորբոսներ կարող են ծառի վրա լինել, եւ տանը եղած ժամանակ բորբոսային սպորների թիվը վեց անգամ կարող է ավել լինել, քան այն ժամանակ, երբ ծառը դրսում է: Ցանկալի է տոնածառը տանը յոթ օրից ավել չպահել, եթե Դուք զգայուն եք այդ բորբոսների հանդեպ:

2. Ձերբազատվեք տարբեր բուրմունքներից

Հոտավետ մոմերում, արհեստական ծաղկաթերթիկներում եւ մի շարք այլ զարդարանքներում պարունակվող ուժեղ օծանելիքի բույրը կարող է գրգռել աչքերը, քիթը եւ շնչառական հատվածները, հատկապես, եթե Դուք ալերգիկ եք: Աշխատեք օգտագործել թեթեւ բուրավետ ծաղիկներ եւ զարդարանքներ:

3. Սենյակային բույսեր գնեք

Հետազոտողները պարզել են, որ սենյակային որոշ բույսեր մաքրում  են տան օդը, որը հատկապես անհրաժեշտ է ձմռան ամիսներին, երբ բոլոր պատուհանները հիմնականում փակ են լինում: Սենյակային բույսերը կարող են օգնել նաեւ  ալերգիկ հիվանդներին եւ ասթմա ունեցողներին: Ալոեն, անգլիական բաղեղը, չինական մշտադալարը, բամբուկե արմավենին եւ այլ բուսատեսակներ օդը մաքուր են պահում:

4. Օդափոխեք սենյակը

Կենտրոնական օդային զտիչները կարող են կրճատել ալերգենների քանակը, որոնցից են կատվի թուքը կամ շան մազը կամ էլ վառվող վառարանի կամ բուխարու աղտոտիչները:

5. Եղեք պիտակների դետեկտիվ

 Ամանորյա ուտելիքներն ու նվերները կարող են անչափ գայթակղիչ լինել, բայց դրանք կարող են «աղետի» պատճառ դառնալ, եթե Դուք տարբեր մթերքների հանդեպ ալերգիա ունեք: Նախքան ինչ-որ բան ուտելը կամ օգտագործելը կարդացեք պիտակները:

6. Չափից դուրս մի խոնավեցրեք սենյակը

Եթե Դուք խոնավեցնում եք Ձեր տան սենյակները, փորձեք այնպես անել, որ սենյակային խոնավության մակարդը չգերազանցի 40-50%-ը:

7. Խուսափեք «ձյունացողիչներից»

Խուսափեք արհեստական ձյունացողիչներից. դրանք կարող են գրգռել քթըմպանի հատվածները, ինչպես նաեւ ասթմայի նոպայի պատճառ դառնալ այդ հիվանդությունն ունեցող մարդկանց մոտ:

8. Խելացիորեն վարվեք զարդարանքների հետ

Տոնածառի խաղալիքներն ու լույսերը կախելուց առաջ մաքրեք դրանք, քանի որ դրանց վրա բազմաթիվ բորբոսներ եւ փոշի կարող է լինել: Նաեւ դրանք հավաքելուց հետո տեղավորեք հատուկ փակ տուփի մեջ եւ պահեք երեխաներին անհասանելի տեղում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել