• Latest news

Մոլորություններ՝ որոնք արժե հին տարում թողնել (ֆոտո)

4 հունվարի, 2015  13:05

Առողջ ապրելակերպ վարելու համար խորհուրդներն ու առաջարկությունները բազմաթիվ են, սակայն պետք է հետեւել այնպիսիներին, որոնք իսկապես հարկավոր են մեր օրգանիզմին եւ համապատասխանում են մեր մարմնին։ Ահա մի քանի խորհուրդներ, որոնց օգտակարության մասին խոսելը մի քանի հետազոտությունների արդյունքներից հետո անիմաստ կլինի։

1. Նախաճաշն օրվա ամենակարեւոր սնունդն է


Այս աշխարհում շատ քիչ բան կարելի է երաշխավորել, բայց նախաճաշը վաղուց ի վեր երաշխավորվել է որպես օրվա ամենակարեւոր սնունդը։ Նոր հետազոտությունները ցույց են տվել, որ նախաճաշող մարդկանց հիվանդանալու հավանականությունն ավելի քիչ է, քան առավոտյան սննդից հրաժարվողներինը։ Սակայն եւս մեկ հետազոտություն էլ ցույց է տվել, որ նախաճաշից խուսափողներն ավելի քիչ քաշ են ձեռք բերում, քան ուտողները։ Սրան էլ հակասող մեկ այլ հետազոտություն էլ պարզել է, որ չնախաճաշող մարդկանց խոլեստերինը եւ արյան մեջ շաքարի մակարդակը չեն տատանվում չուտելու դեպքում՝ ցույց տալով, որ նախաճաշը օրվա սովորական սնունդ է։ Այս դեպքում որոշողը Դուք եք:

2. Նիհարելու համար հաշվեք կալորիաները


Նիհարել ցանկացողներին հաճախ խորհուրդ են տալիս հաշվել կալորիաները, սակայն նոր ուսումնասիրության համաձայն՝ կալորիաներն այնքան չեն ազդում քաշի վրա, որքան «կարգազանց» սննդամթերքները։ Օրինակ՝ եգիպտացորենի օշարակից ստացված կալորիաները եւ բանջարեղեններից ստացվածները պարզ է, որ չենք կարող համեմատել։

3. Մարզվեք եւ ճիշտ սնվեք


 Այս խորհուրդը եւս հաճախ է տրվում մարդկանց, սակայն նոր հետազոտություններն այն բավականին ձանձրալի են համարում։ Ինչո՞վ մարզվել, ինչքա՞ն հաճախ, եվ ի՞նչ է նշանակում «ճիշտ սնվեք»։ Հիշեք, որ առողջությունը համընդհանուր չէ։ Շաբաթական 6 անգամ մարզասրահ հաճախելը, ամիսը մեկ անգամ միս ուտելը մեկի համար կարող է լավ լինել, մյուսի համար՝ ձանձրալի։ Ուստի այս խորհուրդը ոչ բոլորին է անհրաժեշտ եւ կախված է օրգանիզմից, այսինքն՝ մարզվելն ու այպես կոչված «ճիշտ սնվելը» շատ անհատական է։

4. Ձվի սպիտակուցը եւ ապխտած հնդկահավն առողջ տարբերակներ են


Պարզվել է՝ մարդիկ սխալվում են՝ ուտելով միայն ձվի սպիտակուցը եւ խուսափելով ձվի դեղնուցից։  Վերջինս հարուստ է կարեւոր ճարպաթթուներով եւ A, E, D եւ K վիտամիններով, մինչդեռ սպիտակուցը սպիտակուցներից բացի ոչինչ չի կարող առաջարկել։ Հնդկահավն էլ, օրինակ, հարուստ չէ երկաթով, ֆոսֆորով, ուստի մասնագետների խոսքով այն եւս այնքան էլ հաջող տարբերակ չէ։

5. Ընթրելիս ձիգ հագուստ կրեք


Հաճախ տոնական օրերի սեղանների ուտեստներն այնքան գայթակղիչ են լինում, որ մենք մեզ չենք զսպում շատ ուտելուց։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս այդ ժամանակ ձիգ հագուստ կրել, որպեսզի Դուք ֆիզիկապես շատ չկարողանաք ուտել։ Գուցե սա կարող է օգնել, բայց այն մարդկանց ավելի շատ անհանգստություն է պատճառում՝ «Շա՞տ կերա», «Զգեստս կպատռվի՞, եթե ես այս կարտոֆիլի պյուրեն ուտեմ»։ Պարտադիր չէ նման հագուստ կրեք, քանի որ Դուք ինքներդ էլ կարող եք Ձեզ համար օգտակար ուտեստներ պատրաստել եւ պարզապես կարգավորել Ձեր ճաշացանկը։

6. Օրական սնվեք 4-6 անգամ փոքրիկ չափաբաժիններով


Այն մասին, թե մարդիկ օրը քանի անգամ պետք է սնվեն, շատ է խոսվում։ Սակայն պարզվել է, որ օրական երկու անգամ մեծ չափաբաժիններով սնվելն ավելի է նպաստում նիհարելուն, քան հաճախակի սնվելը։ Բայց, այնուամենայնիվ, լսեք Ձեր մարմնին, որը, ճիշտ է, մշուշոտ խորհուրդ է, բայց շատ մասնագետներ աշխատում են այն ավելի հստակեցնել։

7. Երբեք (այստեղ կարող է լինել որեւէ խորհուրդ)


Մի խելացի մարդ մի անգամ ասել է՝ «Ես երբեք չեմ ասի երբեք»։ Այդ խելացի մարդը միգուցե Ջասթին Բիբերն է եղել, բայց դա երկրորդական է։ Կարեւորն այն է, որ մեջբերումը Ձեզ ասում է երբեք չանել ինչ-որ բան, դա կլինի  ուտել այս մի բանը կամ գնել այս մի բանը։ Սա պարզապես նյարդայնացնող է։ Ուստի առողջությանը վերաբերող ցանկացած օգտակար խորհուրդ կաշխատի միայն այն դեպքում, եթե դա այն է, ինչ Ձեր մարմինն է ուզում։ Մի սահմանափակեք Ձեզ «երբեքներով» եւ ընտրեք Ձեր մարմնին համապատասխան ու անհրաժեշտ առողջ ապրելակերպ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է