• Latest news

Հօգուտ տպագիր գրքերի էլեկտրոնային գրքերից հրաժարվելու 3 պատճառ

13 հունվարի, 2015  21:36

Ընթերցանության օգտակարության մասին ավելորդ անգամ հիշեցնել պետք չէ. շատ հետազոտություններ ցույց են տվել, որ կյանքի ընթացքում ընթերցանությունը մարդուն ոչ միայն ավելի խելացի եւ ադեկվատ է դարձնում, այլեւ զգալիորեն նվազեցնում է ծերության ընթացքում տկարամտության առաջացման հավանականությունը:

Սակայն պարզվում է, որ էլեկտրոնային գրքեր կարդալն այնքան էլ օգտակար չէ, որքան սովորական, տպագիր տարբերակները: Մասնագետները ներկայացնում են երեք կարեւոր պատճառ՝ հրաժարվելու էլեկտրոնային գրքերից ի օգուտ տպագիր գրքերի:

1. Դուք բաց եք թողնում կարեւոր տեղեկատվությունը

Զարմանալի է, բայց փաստ. Ստավանգերի համալսարանի (Նորվեգիա) 2014 թ. իրականացված հետազոտությունը ցույց է տվել, որ էլեկտրոնային գրքեր կարդացող մարդիկ շատ հաճախ են բաց թողել կարեւոր մանրամասները եւ հազվադեպ են կարողացել ճիշտ վերարտադրել բոլորովին վերջերս ընթերցած գրքի բովանդակությունը: Իսկ թե ինչու է այդպես լինում, դեռ ոչ ոք չի կարող բացատրել: Սակայն փաստը մնում է փաստ. տպագիր գրքերի տեղեկատվությունը մարդիկ շատ ավելի հեշտ են հիշում:

2. Էլեկտրոնային գրքերը խանգարում են քնելուն

Հարվարդի համալսարանի վերջերս իրականացրած հետազոտությունը ցույց է տվել, որ քնելուց առաջ էլեկտրոնային գրքերի ընթերցումը զգալիորեն նվազեցնում է քնի որակը, քանի որ օրգանիզմը ավելի քիչ է լավ քնի համար անհրաժեշտ մելատոնին հորմոնն արտադրում: Ամենայն հավանականությամբ, էլեկտրոնային գրքերի համար «ռիդերները» լուսավորվածություն ունեն, որը գիշերը խանգարում է հորմոնի սինթեզին:

Հետազոտության հեղինակ Չարլզ Չեյսլերը մարդկանց հիշեցնում է, որ քնի պակասը բարձրացնում է սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի եւ նույնիսկ քաղցկեղի զարգացման հավանականությունը:

Ի դեպ, տպագիր գրքերի ընթերցանությունը հակառակ ազդեցությունն ունի, եւ, ինչքան էլ տարօրինակ լինի, նպաստում է առողջ, խորը քնին:

3. Էկրանները սթրեսի պատճառ են

Տպագիր գրքերի ընթերցումն օգնում է հաղթահարել սթրեսը ճիշտ այնպես, ինչպես զբոսանքը կամ լավ երաժշտությունը: Մասնագետները պնդում են, որ 6 րոպե տեւողությամբ ընթերցանությունը բավական է, որպեսզի մարդու մկանները թուլանան, իսկ սրտի ռիթմն էլ կարգավորվի:

Սակայն էլեկտրոնային գրքերն այս հատկությամբ օժտված չեն, նույնիսկ հակառակը, դրանք կարող են օրգանիզմի համար սթրեսի պատճառ լինել: Շատ մասնագետներ պնդում են, որ քնից առաջ ցանկացած տեխնիկայի՝ հեռախոսների, պլանշետների, էլեկտրոնային գրքերի եւ այլնի օգտագործումը կարող է դեպրեսիվ վիճակ, ավելորդ սթրես եւ հոգնածության զգացում պատճառել, որոնք ժամանակակից մարդուն այդքան էլ հարկավոր չեն:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել