• Latest news

Սննդային պլաստիկի մեջ ուղեղի համար վտանգավոր միացություն են գտել

15 հունվարի, 2015  23:35

Սպառողական ապրանքների, մասնավորապես պլաստմասե սպասքի հայտնի բաղադրիչը գերակտիվության  է հանգեցնում, համենայն դեպս, դանիո տեսակի ձկների մոտ: Տվյալ խնդիրը կապված է տխրահռչակ բիսֆենոլ A-ի հետ, որը մինչեւ հիմա օգտագործում են պլաստմասսայի արտադրման գործընթացում:

Բայց մի քանի երկրներ այն փոխարինել են բիսֆենոլ S-ով իրենց հանդեպ հանրության վրդովմունքը չառաջացնելու համար: Սա նրանց իրավունք է տվել «բիսֆենոլ A չի պարունակում» պիտակավորում դնել, սակայն երկուսն էլ կարող են գերակտիվության հանգեցնող ուղեղի զարգացման փոփոխություններ հրահրել: Այս մասին հաղորդում է CTV News-ը:

Ձկների հետազոտությունների արդյունքներից գիտնականները կարող են եզրահանգումներ կատարել, քանի որ ձկների եւ մարդկանց գեները մոտ 80%-ով միանման են: Իրենց աշխատանքում փորձագետները  խմելու ջրի մեջ պարունակվող ( ի դեպ, միացությունները ֆիլտրել հնարավոր չի) նվազագույն չափաբաժին են օգտագործել: Եվ այն, այուամենայնիվ, բացասական ազդեցություն է առաջացրել:  Միացությունը փոխել է ուղեղում նեյրոնների ձեւավորման ժամանակը: Բիսֆենոլ S-ը 240%-ով մեծացրել է նեյրոնների քանակը, որն էլ հանգեցրել է ուղեղային շղթաների վարքագծի եւ անոմալ ուղեղային շղթաների ձեւավորման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել