• Latest news

Այսօր Ատամնաբույժի միջազգային օրն է

9 փետրվարի, 2015  10:55

Այսօր աշխարհում նշվում է Ատամնաբույժի միջազգային օրը: Փետրվարի 9-ը պատահական ընտրված չէ. այսօր նաեւ Սուրբ Ապոլոնիայի հիշատակի օրն է, քրիստոնյա մի նահատակի, որին ուղղված աղոթքները, համարվում է, որ բուժում են ատամնացավը:

Ապոլոնիան հռոմեացի Դեցի կայսեր (3-րդ դար, 249-251թթ.) ժամանակաշրջանի բարձրաստիճան մի պաշտոնյայի դուստր էր, որը քրիստոնեություն էր ընդունել: Հեթանոսները, իմանալով այդ մասին, սկսել են հալածել նրան՝ պահանջելով ուրանալ քրիստոնեությունը: Ապոլոնիան, սակայն, հրաժարվել է ենթարկվել նրանց կամքին, հեթանոսները, ի պատասխան, կտտանքների են ենթարկել նրան՝ ջարդել են ծնոտը, կոտրել ատամները եւ պատրաստվել են վառել նրան:

Անվախ կույս Ապոլոնիան խնդրել է կապանքներից ազատել իրեն եւ ինքնակամ է նետվել խարույկի մեջ: 300 թվականին նա դասվել է սրբերի շարքին: Կտտանքների բնույթը հաշվի առնելով՝ սրբապատկերագրության մեջ Ապոլոնիայի հիմնական բնորոշ հատկանիշ են դարձել ատամները կամ աքցանը:

Իսկ Ապոլոնիայի ժամանակակիցներին այնքան է հիացրել նրա սխրանքը, որ նույնիսկ առասպել է ստեղծվել, ըստ որի՝ եթե արտաբերես Ապոլոնիայի անունը եւ աղոթք հղես նրան, ապա ատամի ցավը կմեղմանան, կանցնի: Հայաստանում Ատամնաբույժի միջազգային օրը մի քանի տարի է, ինչ նշվում է: Փետրվարի 9-ին մեր երկրում եւս անցկացվում են տարբեր ակցիաներ, միջոցառումներ, քննարկվում են ոլորտի հրատապ հարցերը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել