• Latest news

Երեւանում կհայտնվեն սահմանափակ կարողություններով մարդկանց համար հարմարեցված ավտոբուսներ

12 փետրվարի, 2015  19:05

Մոտ ապագայում Երեւանում կհայտնվեն ավտոբուսներ, որոնք հարմարեցված կլինեն անվասայլակով տեղաշարժվող անձանց համար: Նման առաջին ավտոբուսը մի քանի օր առաջ է փորձարկվել, փորձարկմանը մասնակցել է նաեւ  «Ունիսոն» հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ալավերդյանը: NEWS.am Medicine-ի թղթակց հետ զրույցում նա նշեց, որ ավտոբուսում տեղադրվել է հատուկ «վերելակ», որի օգնությամբ անվասայլակով տեղաշարժվողները կարող են  բարձրանալ ավտոբուս:

«Այն շատ հարմար է եւ անվտանգ»,-նշեց նա:

Ալավերդյանը հավելեց, որ ավտոբուսի վարորդը կարող է «վերելակը» աշխատեցնել առանց տեղից շարժվելու՝ իր հեռակառավարման վահանակի միջոցով: Այդուհանդերձ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում վարորդներն ամեն դեպքում իջնեն,օգնեն անվասայլակով տեղաշարժվող ուղեւորներին եւ համոզվեն, որ ամեն ինչ կարգին է:

Նա ընդգծեց, որ այդ ավտոբուսները նաեւ շատ հարմարավետ են սահմանափակ կարողություններով երեխաներին անվասայալակով տեղափոխող ծնողների համար,  քանի որ նրանք մեծ դժվարությամբ են անվասայլակները սովորական ավտուբուս բարձրացնում:

Սկզբում Երեւանում հայտնվելու է նման 10 ավտոբուս: Ալավերդյանի խոսքով՝ ընտրվել են այնպիսի երթուղիներով ավտոբուսները, որոնք կենտրոնը կկապեն քաղաքի տարբեր հատվածների հետ: Ավտոբուսների աշխատանքի ժամանակացույցը հրապարկվելու է եւ հասանելի է լինելու բոլորի համար: Ենթադրվում է, որ ավտբուսները հստակ հետեւելու են ժամանակացույցին, որպեսզի մարդիկ երկար չսպասեն եւ կարողանան դասավորել իրենց անելիքները: Չի բացառվում, որ  նման ավտոբուսների թիվն ավելանա այս տարի: Ալավերդյանի խոսքով՝ եթե մինչեւ տարեվերջ այդ ավտոբուսների թիվը հասնի 30-ի, շատ լավ կլինի, քանի որ դա անվասայլակով տեղաշարժվողներին ավելի հաճախ քաղաք դուսր գալու եւ ավելի ակտիվ կյանք վարելու հնարավորություն կտա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել