• Latest news

Գրիպի եւ ՍՇ վարակների մակարդակը Հայաստանում նորմայի սահմաններու՞մ է

24 փետրվարի, 2015  17:35

Հայաստանում առայժմ, չնայած տաք եղանակի, շարունակվում է շնչուղիների հիվանդությունների սեզոնը: Հիվանդացության մակարդակը, սակայն, ընդհանուր առմամբ նորմայի սահմաններում է: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ հատուկ վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Շատերը պնդում են, որ երկրի գրեթե բոլոր բուժհաստատությունները լի են հիվանդներով, սակայն, մասնագետի խոսքով, դա այդպես չէ:

«Կան, իհարկե, հոսպիտալացված հիվանդներ, սակայն նրանք, բարեբախտաբար, ոչ թե գրիպով, այլ ՍՇՎ-ով են հիվանդ: Վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող կամ էլ թոքերի արհեստական վենտիլյացիայի պայմաններում պահվող երեխաներ չկան: Հիվանդներից շատերը դուրս են գրվում երկու կամ երեք օր հետո», - նշեց մեր զրուցակիցը:

Լիանա Թորոսյանը հայտնեց նաեւ, որ այսօր մեր երկրում տարածված են ոչ միայն ադենովիրուսները, այլ նաեւ ռինովիրուսները եւ ՍՇՎ այլ հարուցիչներ: Տարածված է նաեւ A եւ B տիպի գրիպի վիրուսը, որը, սակայն, հոսպիտալացվածներից եւ ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել:

Մեր մյուս զրուցակիցը՝ «Սուրբ Աստվածամայր» կլինիկայի ընդհանուր մանկաբուժության բաժնի ղեկավար Զոհրաբ Խանիկյանցը, նշեց, որ այս կլինիկայում իսկապես շատ երեխաներ կան, սակայն հիվանդացության աստիճանն այնուամենայնիվ նորման չի գերազանցում՝ չնայած որ մոտ է դրա վերին շեմին: Նա նշեց նաեւ, որ երեխաներից շատերը հոսպիտալացվում են այն պատճառով, որ պոլիկլինիկաներում նրանց ինչպես հարկն է չեն բուժում: Բացի այդ՝ ծնողներից շատերը , արհամարհելով պոլիկլինիկան, երեխային միանգամից հիվանդանոց են բերում՝ չնայած նրան, որ դրա կարիքը կարող է եւ չլինել:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել