• Latest news

Ինչու՞ է մորուք պահելը վտանգավոր

15 մարտի, 2015  14:40

Վերջերս տարբեր երկրների տղամարդկանց շրջանում շատ մոդայիկ է դարձել մորուք պահելը, սակայն մասնագետները զգուշացնում են, որ մորուք պահելը իրականում բավականին վտանգավոր է, քանի որ այն հիանալի միջավայր է տարբեր բակտերիաների եւ վիրուսների համար:

Տրիխոլոգ Քերոլ Ուոքերը Բիրմինհեմի տրիխոլոգիական կենտրոնից նշում է, որ երեսի մազածածկույթը սպունգի պես ներծծում է իր մեջ վիրուսներն ու բակտերիաները եւ այդպիսով կարող է նպաստել մաշկի բորբոքմանը: Բացի այդ՝ մորուքի միջոցով շատ հեշտ կարելի է այդ միկրոբները փոխանցել մեկ ուրիշին:

Երեսի մազածածկույթը ավելի չոր է, քան գլխինը: Այդ պատճառով մասնագետները նշում են, որ դրանք հիանալի սնուցող միջավայր են բակտերիաների համար: Ավելին՝ մորուքի մեջ հաճախ տարբեր խմիչքների կաթիլներ կարող են մնալ, կամ սննդի փշուրներ, ինչը մորուքը բակտերիաների, վիրուսների եւ միկրոբների համար էլ ավելի հիանալի միջավայր է դարձնում: Այս գործում, սակայն իր ուրույն ավանդն ունի նաեւ քրտինքը: Մորուքի տակ մաշկը շատ ավելի հաճախ է քրտնում:

Բացի այդ՝ մարդիկ, կեղտոտ ձեռքերով անգիտակցաբար դիպչելովիրենց մորուքին, շատացնում են վերջինիս մեջ եղած վնասակար միկրոօրգանիզմների քանակը, որոնք էլ մորուքի միջոցով այնուհետեւ հայտնվում են քթի եւ բերանի մեջ, ինչպես նաեւ երեսի մաշկի վրա:

Նուն այդ միկրօրգանիզմները մորուքավոր տղամարդիկ շատ հեշտ կարող են  փոխանցել իրենց սիրելիներին: Իսկ եթե տղամարդը հիվանդանում է, մորուքը կարող է էլ ավելի վտանգավոր դառնալ՝ կուտակելով վտանգավոր վիրուսները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է